Իտալական խոհանոցի համեղ գլուխգործոցներից մեկը՝ այս հետաքրքիր խորոված աղցանի բաղադրատոմսն ենք ուզում ձեզ ներկայացնել:

Խորոված աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի սթեյք կամ փափկամիս 800 գր
_Չերի լոլիկ 500 գր
_Սխտոր 2 պճեղ
_Մաղադանոս՝ ըստ ճաշակի
_Կիտրոնի հյութ 1/2 կիտրոն
_Աղ և աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
_Ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի

Խորոված աղցան. Պատրաստման եղանակը
_Միսը համեմել աղով, պղպեղով և ձիթապտղի յուղով։ Ծածկել խոհանոցային թաղանթով և թողնել մարինացվի 1 ժամ։
_Յուրաքանչյուր լոլիկի վրա խաչաձև կտրվածք անել 1/3 խորությամբ։
_Միսը խորովել մինչև միջին պատրաստության, տեղափոխել տաքացված ափսեի մեջ և թողնել 3-5 րոպե։
_Միսը կտրատել շատ բարակ շերտերով, խառնել լոլիկի հետ։
_Համեմել մանր կտրատած սխտորով, ցողել ձիթապտղի յուղով, վրան ցանել մանր կտրատած մաղադանոս։

Մատուցել անմիջապես, տաք վիճակում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սթեյք սպանախի սոուսով







