Ուզում եք վայելել շատ համեղ և բուրավետ խորոված թավայում: Ձեզ պետք է ընդամենը մի քանի քայլի հետևել, Խորովածը պատրաստվում է պարզ և արագ։

Խորոված թավայում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ցանկացած միս 1 կգ
_Սոխ 2 հատ
_Համեմունք մսի համար 1 թեյի գդալ
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
_Բալզամիկ քացախ 1 ճաշի գդալ
_Բուսական յուղ
_Քացախ 9% 1-2 ճաշի գդալ

Խորոված թավայում. Պատրաստման եղանակը
_Միսը բաժանել մասերի:
_Սոխը (1 հատ) կտրատել կիսաօղակներով և խառնել մսի, բալզամիկ քացախի, մսի համեմունքների, աղի և պղպեղի հետ:
_Խառնել և թողնել 30 րոպե, որպեսզի մարինացվի։
_Բուսական յուղը տաքացնել տապակի մեջ և միսը շարել։
_Տապակել բարձր ջերմության վրա, մինչև խրթխրթան կեղև ստացվի, 10-15 րոպե՝ երբեմն խառնելով, ծածկել կափարիչով, նվազեցնել կրակը և շարունակել տապակել:
_Սոխը կտրատել կիսաօղակներով և մարինացնել քացախի ու ջրի մեջ, աղ ու պղպեղ անել, մի քիչ շաքարավազ ցանել և մարինացնել 15 րոպե։
_Թավայի կափարիչը բացել, միսը տապակելու ավարտից 2-3 րոպե առաջ ավելացնել մարինացված սոխը։
_Զանգվածը չխառնել, սոխը պետք է մնա մսի վրա, ավելացրեք նաև մի քիչ սոխի մարինադ։
_Դնել սկուտեղի վրա և մատուցել:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խորոված Հավի կրծքամիս տնային պայմաններում







