Խորոված միս. Տեխասյան խոհանոցի համեղ ուտեստներից

Խորոված միս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս բաղադրատոմսով խոզի Խորոված միսը երկար ժամանակ շոգեխաշվում է մարմանդ կրակով և այնքան է փափկում, որ բաժանվում է մանրաթելերի: Ճաշատեսակը հատկապես հայտնի է Ամերիկայում՝ որպես բուրգերների միջուկ:

Այս միսը բառացիորեն հալվում է ձեր բերանում: Սրա պատրաստման բազում բաղադրատոմսեր կան, և ես այսօր դրանցից մեկը կկիսեմ ձեզ հետ: Քնքուշ և հյութալի խոզի միսը ֆենոմենալ կերակուր է, որը, անկասկած, հաճելի կլինի ձեր ընտանիքին:

Մսի յուրահատուկ ծխացող-քաղցր բույրը զարմանալիորեն զուգորդվում է մանանեխի կծու քսուքի հետ: Դանդաղ պատրաստելու արդյունքում խոզի միսը փլվում է բառացիորեն՝ պահպանելով հյութեղությունն ու արտասովոր քնքուշ հյուսվածքը: Քանի որ բաղադրատոմսով միսը նաև խորովում են, խորհուրդ եմ տալիս փորձարկումներ անել փայտի տեսակների հետ:

Խորոված միս

Խորոված միս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի կրծքամիս 2.5 կգ

_Մանանեխ 0.25 բաժակ

_Աղ 1 ճաշի գդալ

_Սև պղպեղ (աղացած) 1 թեյի գդալ

_Սխտորի փոշի 1 թեյի գդալ

_Պապրիկա 1 թեյի գդալ

_Ջուր 0,5 բաժակ

_Խնձորի քացախ 0,5 բաժակ

Խորոված միս

Խորոված միս

Խորոված միս. Պատրաստման եղանակը

_Տաքացնել գրիլը 110 աստիճանով: Սուր դանակով մսի ճարպային շերտի վրա խորը կտրվածքներ անել ցանցի տեսքով:

_Փոքր ամանի մեջ խառնել աղը, պղպեղը, սխտորի փոշին և պապրիկան:

_Համեմունքների խառնուրդը շաղ տալ խոզի մսի վրա և տրորել ափերով, ապա քսել մանանեխը:

_Եփել խոզի միսը 2 ժամ՝ կափարիչով ծածկված գրիլով:

_Խառնել ջուրը և խնձորի քացախը: 2 ժամ անց այս խառնուրդը շաղ տալ խոզի մսի վրա և շարունակել անել ամեն ժամը մեկ, մինչև դրա ներքին ջերմաստիճանը հասնի 70 աստիճանի:

_Դրանից հետո փաթաթեք ամեն ինչ փայլաթիթեղիով և շարունակեք թխել:

_Հետևեք մսի ջերմաստիճանին ջերմաչափով: Երբ խոզի միսը հասնի 95 աստիճանի, հանել այն գրիլից և թողնել մնա 1-ից 2 ժամ՝ կտորներրի բաժանելուց առաջ:

_Խորոված խոզի միսը ստացվում է շատ նրբահամ և լավ է համակցվում տարբեր կողմնակի ուտեստների հետ:

Խորոված միս

Մատուցեք թարմ հացով, հյութալի կանաչիներով, աղցանով, մակարոնով և պանրով կամ եփված բանջարեղենով:

Խորոված միսը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական կոտլետներով չիզբուրգեր

 

Խնդրում ենք Գնահատեք