Խորոված նախուտեստ. Ընտանեկան հավաքույթի, պիկնիկների թեթև ուտեստ
Դժվար է չսիրել պանրով և խոզապուխտով խորովածները: Հատկապես, եթե մեջը լոլիկ եք ավելացնում: Այս լակոնիկ և անչափ հնարամիտ շերտավոր խմորով նախուտեստը պատրաստվում է ինչպես կրակի վրա, այնպես էլ ջեռոցում: Իհարկե, կրակի վրա պատրաստված խմորը շատ ավելի ախորժելի է, բայց հավատացեք՝ այստեղ հիմնականը լցոնն է, իսկ դրա բազմազանությունն ամբողջովին կախված է ձեր երևակայությունից:
Մենք ընտրել ենք պանրի դասական համադրությունը խոզապուխտի հետ: Ստացվում է նուրբ տաք միս՝ պանրի սոուսում: Պարզ սուլուգունին կամ այլ նուրբ պանիրը նույնպես հարմար կլինի: Խմորի հետ աշխատելիս գլխավորն այն է, որ այն հնարավորինս ամուր փաթաթվի խորտիկի վրա, որպեսզի ամբողջ հյութը (և հալված պանիրը) մնա ներսում:

Խորոված նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Շերտավոր խմոր 250 գ
- Պանիր 150 գ
- Չերի լոլիկ 200 գ
- Խոզապուխտ 150 գ
- Սոյայի սոուս 3 թեյի գդալ
- Արևածաղկի ձեթ 1 թեյի գդալ
- Կիտրոնի հյութ 1 թեյի գդալ
- Կանաչիներ 25 գ
- Սխտոր 1 պճեղ
- Ձու 1 հատ
- Քնջութ ըստ ճաշակի


Խորոված նախուտեստ. Պատրաստման եղանակը
- Պանիրը և խոզապուխտը խոշոր խորանարդներով կտրել: Փայտե շամփուրները նախապես թաթախել ջրի մեջ, որպեսզի չվառվեն, և սկսել պատրաստել մարինադը:
- Խառնել սոյայի սոուսը, կիտրոնի հյութը, մանրացված սխտորը, բուսական յուղը (նախընտրելի է ձիթապտղի յուղը) և կտրատած կանաչիները (մոտ մեկ փունջ):
- Պանիրը մարինացնել 20 րոպե: Այս ընթացքում խմորը գրտնակել ավելի բարակ շերտով և կտրել նեղ ժապավեններով:
- Պանիր, լոլիկ և խոզապուխտը շարել շամփուրների վրա` հնարավորինս շատ կանաչի և սխտոր տարածելով հենց պանրի վրա:
- Դրանից հետո յուրաքանչյուր շամփուրը փաթաթել խմորի մեջ պարուրաձև:
- Խմորով փաթաթված նախուտեստի վրա հարած ձու քսել, վրան շաղ տալ քնջութի սերմեր և տապակել միջին կրակի վրա, պարբերաբար շրջելով նախուտեստը, մինչև որ կարմրեն բոլոր կողմերից, ինչպես լուսանկարում:
- Եթե չկա կրակի վրա պատրաստելու հնարավորություն, շամփուրները կարելի է շարել ջեռոցի տապակի վրա, և թխել 180 աստիճանի տակ, մինչև ոսկեդարչնագույն կեղև ստացվի:

Այս եղանակով կարելի է աղանդերային նախուտեստ թխել, եթե խմորի մեջ շոկոլադով բանան փաթաթեք: Դուք կարող եք գնել պատրաստի շերտավոր խմոր կամ պատրաստեք այն ինքներդ:
Խորոված նախուտեստը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լավաշով ռուլետ







