Խորոված ջեռոցում. Կանադական ոճով անուշահամ խոզի կողիկներ

Խորոված ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հյութեղ Խորոված ջեռոցում պատրաստելու բաղադրատոմսն ինձ խորհուրդ տվեց ընկերս՝ նշելով, որ այս ուտեստը մատուցվում է շատ հայտնի ռեստորանում։

Դե, եթե ռեստորանում մատուցվող շքեղությունը կարելի է տանը պատրաստել, ապա ինչո՞ւ չօգտվել առիթից: Կարծում եմ՝ արժե փորձել։

Խորոված ջեռոցում

Խորոված ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի կողիկներ 1200 կգ

_Խնձորի խյուս 100 գր

_Կետչուպ 100 գր

_Սխտորի փոշի 0,5 թեյի գդալ

_Սոյայի սոուս 4 ճ/գդ

_Պապրիկա 0,5 թեյի գդալ

_Պղպեղ 0,5 թեյի գդալ

_Դարչին 0,5 թեյի գդալ

_Շագանակագույն կամ սովորական շաքարավազ 2 ճաշի գդալ

_Կես կիտրոնի հյութ

Խորոված ջեռոցում

Խորոված ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Նախ պատրաստեք սոուսը, որպեսզի այն լավ թրմվի։

_Խնձորի խյուսը խառնել կետչուպի, շաքարավազի, սոյայի սոուսի, կիտրոնի հյութի հետ։

_Լցնել սխտորի փոշին, պղպեղը, պապրիկան և դարչինը, զանգվածը լավ հարել մինչև հարթ լինի։

Հուշում․ եթե նույնիսկ դարչին չեք սիրում, մի քիչ ավելացրեք, մսի համը մեծապես կախված է դրա բույրից և համից։

_Լվանալ կողոսկրերը և լավ չորացնել թղթե սրբիչներով։

_Կողերը լավ ծածկել սոուսով և թողնել մարինացվի առնվազն 30 րոպե։

_Իհարկե, ավելի լավ կլինի, եթե միսը ավելի երկար մարինացվի։

_Մարինադից հանած Կողերը դնել ջեռոցի տապակի վրա, ծածկել փայլաթիթեղով և դնել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը։

_Թխել 50 րոպե։

_Հանել տապակը և հեռացնել փայլաթիթեղը, նորից դնել ջեռոց, թողնել ևս 15 րոպե, երբեմն վրան լցնելով թխվելիս տապակի մեջ հայտնված սոուսը և հյութը։

Խորոված ջեռոցում

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորոված հավի կրծքամիս

Խնդրում ենք Գնահատեք