Պանրով և կանաչիներով խորտիկ կեքսը կարող է անկասկած մրցակցել նույնիսկ առավոտյան սենդվիչների հետ: Չէ՞ որ դրանք եփելու համար ընդամենը 10-15 րոպե է պետք։
Բավական է միայն կաթնաշոռը, մի քանի ձու, պանիրն ու համեմունքները խառնել, ապա թխել ջեռոցում կամ միկրոալիքային վառարանում։ Ստացված մինի կեքսերն իսկապես դուր կգան բոլորին։
Այս ուտեստի լավ կողմերից է այն, որ կեքսերն ունիվերսալ են. սա նախաճաշ է, թեթև ընթրիք, խորտիկ և նախուտեստ:

Խորտիկ կեքս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 200 գ
_Կոշտ պանիր 100 գ
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Ձու 2 հատ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Ցորենի ալյուր 2 ճաշի գդալ
_Փխրեցուցիչ 8 գ
_Սխտորի փոշի 0,5 թեյի գդալ
_Շաքարավազ 0,5 թեյի գդալ
_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ

Խորտիկ կեքս. Պատրաստման եղանակը
_Նախ կոշտ պանիրն անցկացնել խոշոր քերիչով։ Ցանկալի է չեդդեր վերցնել, այն ավելի վառ համ ունի։
_Ձվերը հարել և դրանց հետ խառնել կաթնաշոռը։ Ավելի լավ կլինի, եթե խառնուրդը հարեք բլենդերով։
_Ձվի և կաթնաշոռի խառնուրդը խառնել պանրի, աղի, պղպեղի, սխտորի փոշու և փխրեցուցիչի հետ։
_Կանաչիները (կանաչ սոխը, սամիթը, մաղադանոսը, համեմը) մանր կտրատել և խառնել խմորին։
_Ստացված զանգվածը լցնել կեքսի ձևաների մեջ և դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը, թխել 15-20 րոպե մինչև ոսկե դարչնագույնը:

Խորտիկ կեքսին կարելի է ավելացնել սունկ, խոզապուխտ և ձեր սիրած համեմունքները:
Կարող եք կեքսերը վերածել համադամ խորտիկի՝ չեդդերը փոխարինելով ավելի համեղ Դորբլյու պանրով:
Բարի ախորժակ:







