Խորտիկ կոտլետներ կարկանդակների փոխարեն. Այս ուտեստները պատրաստում եմ արդեն 10 տարի

Խորտիկ կոտլետներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք պատրաստել Խորտիկ կոտլետներ սովոր ու մատչելի բաղադրիչներից։

19-րդ դարում կոտլետները իսկական դելիկատես էին, որը կարող էր իրեն թույլ տալ միայն հարուստ մարդը։

Թվում է, թե ի՞նչ խնդիր կա՝ տավարի միսը մանրացնել և տապակել թավայի մեջ։ Բայց, հիշենք այն փաստը, որ հին ժամանակներում հարմար մսաղացներ չեն եղել։ Միսը կտրատել են ձեռքով, ինչը շատ ժամանակ ու ջանք է խլել։ Տապակելու թավան նույնպես հազվագյուտ է հանդիպել տներում, քանի որ այն թանկարժեք և էլիտար սպասք էր։

Խորտիկ կոտլետներ

Խորտիկ կոտլետներ. Բաղադրիչները

_ կաղամբ — 300 գ

_ սոխ — 1 հատ

_ գազար — 1 հատ

_ աղացած հավի միս — 300 գ

_ մածուն — 150 մլ

_ հավի ձու — 2 հատ

_ աղ — 1/2 թեյի գդալ

_ ալյուր — 3 ճաշի գդալ

Խորտիկ կոտլետներ
Խորտիկ կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Կաղամբը քերել քերիչով:

_ Նույն կերպ մանրացնել կեղևը մաքրած սոխն ու գազարը։

_ Բանջարեղենները խառնել մի ամանի մեջ, զանգվածի մեջ լցնել աղացած միսը և մանրակրկիտ խառնել։

_ Մածունը լցնել աղացած մսի վրա, ջարդել ձվերը, լցնել ալյուրն ու աղը։ Բաղադրիչները լավ խառնել և բլիթներ կազմել։

_ Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, վրան դնել կոտլետները։

_Տապակել կոտլետները կափարիչի տակ, 5 րոպե, յուրաքանչյուր կողմից:

Որպես կոտլետների համեմունքներ, կարող եք օգտագործել սև աղացած պղպեղ և ըստ ճածակի ցանկացած այլ համեմունք։

Խորտիկ կոտլետներ

Ընթրիքի համար արագ կոտլետների հիանալի տարբերակն արդեն պատրաստ է։ Կարող եք մատուցել տարբեր սոուսների ու խավարտների հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք