Խրթխրթան Կարտոֆիլ. 2 հիմնական բաղադրիչով արագ պատրաստվող հագեցնող նախաճաշ

Խրթխրթան Կարտոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Անհավանական խրթխրթան կարտոֆիլ. Համեղ և հեշտ նախաճաշի լավ տարբերակ

Այս ուտեստը պատրաստելու համար մեծ քանակությամբ բաղադրիչներ պետք չեն, ամենայն հավանականությամբ, դրանք արդեն կան ձեր խոհանոցում։

Եկեք խոսենք խրթխրթան կարտոֆիլի բլիթների պարզ բաղադրատոմսի մասին ժամանակակից մեկնաբանությամբ:

Խրթխրթան Կարտոֆիլ

Խրթխրթան Կարտոֆիլ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ կարտոֆիլ — 3 հատ

_ աղ — մի պտղունց

_ ալյուր — 2 ճաշի գդալ

_ բուսական յուղ — 100 մլ

Խրթխրթան Կարտոֆիլ Խրթխրթան Կարտոֆիլ

Խրթխրթան Կարտոֆիլ. Պատրաստման եղանակը

_ Կարտոֆիլը պետք է եփել մինչև փափկի և թույլ տալ, որ մի փոքր սառչի։ Հեռացնել կեղևը, կտրատել, հետո մանրացնել, աղ անել ու տրորել մինչև պյուրե ստացվի:

_ Ալյուրը լցնել կարտոֆիլի պյուրեի մեջ, խառնել բահիկով, մինչև խմոր ստացվի։

_ Փոքրիկ գունդ պատրաստել, այն երշիկի նման երկարացնել, որը բաժանում ենք 6 բաժին։

_ Յուրաքանչյուր մասը գրտնակել փոքր, բարակ նրբերշիկի նման։ Նրբերշիկը բաժանել 8 մասի։

_ Բոլոր կտորները ձեռքի ափով մի փոքր սեղմել, որ հաստ բլիթ ստացվի։ Դուք կարող եք դրանք զարդարել նախշով:

_  Տաքացնել բուսական յուղը տապակի մեջ՝ միջին ջերմության վրա: Ստացված բլիթները լցնել տաք յուղի մեջ և տապակել մինչև ոսկե դարչնագույնը յուրաքանչյուր կողմից՝ մոտավորապես մեկ րոպե:

Խրթխրթան Կարտոֆիլ

Նման ոչ բարդ եղանակով ստացվում են ամենապարզ կարտոֆիլի բլիթները։

Այս ուտեստը հիանալի համադրվում է հունական մածունի կամ թթվասերի հետ։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք