Խրթխրթան սոխով խորտիկ. Նման օրիգինալ և մատչելի նախուտեստը կհիացնի ձեզ, դուք այն անպայման հաճախ կպատրաստեք

Խրթխրթան սոխով խորտիկ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խրթխրթան սոխով խորտիկ. Մատչելի բանջարեղենով պատրաստվող համեղ ու հետաքրքիր նախուտեստ:

Վերցնում ենք կափարիչներ, կտրատում սոխը և պատրաստում իսկական ռեստորանային նախուտեստ: Խորհուրդ եմ տալիս պատրաստել տապակած սոխը խորովածի և ցանկացած մսային ուտեստի համար։

Խրթխրթան սոխով խորտիկ

Խրթխրթան սոխով խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ սոխ 2 հատ

_ սառը ջուր

_ ձու 2 հատ

_ կաթ 100 մլ

_ ալյուր 200 գ

_ աղ, պապրիկա, համեմունքներ ըստ ճաշակի

Խրթխրթան սոխով խորտիկ Խրթխրթան սոխով խորտիկ Խրթխրթան սոխով խորտիկ

Խրթխրթան սոխով խորտիկ. Պատրաստման եղանակը

_ Վերցնել խոշոր սոխեր, մաքրել կեղևը։

_ Խնամքով մաքրել արմատի մասը, բայց հիմքը չենք կտրում։

_ Սոխը դնել կափարիչի վրա, սուր դանակով կտրվածքներ ենք անում այնպես, որ ամբողջ սոխը բացվի նմանվելով աստրա ծաղկի, որի թերթիկները 4-5 մմ լինեն:

_ Կափարիչի բարձրությունը թույլ չի տա սոխը մինչև վերջ կտրատել։

_ Այժմ սոխի վրա լցնել սառը ջուր, այնպես որ ծածկի, թողնել 1 ժամ։

_ Ալյուրը լցնել խորը և լայն ամանի մեջ, կաթը լցնել նույնպիսի ամանի մեջ։

_ Սոխը թաթախել ալյուրի մեջ, որպեսզի ալյուրոտվեն թերթիկները, հետո՝ կաթի մեջ և նորից ալյուրի մեջ։ 3 անգամ այսպես թաթախել՝ ուշադիր ցողելով սոխի բոլոր մասերը։

_ Շաղ տալ աղի, պապրիկայի և տարբեր համեմունքների խառնուրդով։

_ Այժմ տաքացնել մեծ քանակությամբ բուսական յուղ և ալրապատ սոխի ծաղիկները իջեցնել յուղի մեջ։

_ Սոխը արագ տապակվում է և երբ ոսկեգույն դառնա, հանում ենք և թողնում, որ ձեթը քամվի։

Խրթխրթան սոխով խորտիկ

Ահա այսպիսի պարզ քայլերով կստանաք հետաքրքիր խորտիկ՝ բուրավետ, խրթխրթան, կծու և ամենևին էլ ոչ թանկարժեք:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք