Ծաղկակաղամբը պանրով. Հագեցնող ուտեստը դուր կգա իր հյութեղությամբ ու յուրահատուկ համով 

Ծաղկակաղամբը պանրով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել Ծաղկակաղամբը պանրով:

Ծաղկակաղամբը բանջարեղեն է, որից կարելի է շատ համեղ ուտեստներ պատրաստել։ Հատկապես գերազանց է ստացվում տարբեր թաթախումներով։

Ծաղկակաղամբը պանրով

Ծաղկակաղամբը պանրով. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— ծաղկակաղամբ 1 կգ

— ձու 3 հատ

— կոշտ պանիր 150 գ

— չորացրած սխտոր 1 թեյի գդալ

— պաքսիմատ 50 գ

— պապրիկա 1 թեյի գդալ

— աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

— բուսական յուղ

Ծաղկակաղամբը պանրով

Ծաղկակաղամբը պանրով. Պատրաստման եղանակը

_Ջուրը եռացնել և մի քիչ աղ ավելացնել։

_Ծաղկակաղամբը լվանալ, ջուրը թափահարելով քամել ու մանր ծաղկաբույլերի բաժանել։

_Կաղամբը լցնել եռման ջրի մեջ ու երբ ջուրը նորից եռա, եփել 4-5 րոպե։ Ծաղկաբույլերը հանել ու թողնել սառչի։

_Պաքսիմատը խառնել աղի, պղպեղի, պապրիկայի, սխտորի հետ։

_Պանիրը քերել միջին չափի քերիչով ու խառնել պաքսիմատի հետ։

_Ձվերը հարել (մի քիչ էլ աղ ավելացնել)։

_Ջեռոցի տապակը յուղել բուսայուղով կամ ծածկել յուղաթղթով։

_Ծաղկաբույլերը նախ թաթախել ձվի զանգվածի, ապա հացի փշրանքների մեջ և դնել տապակի վրա։

_Ջեռոցը պետք է նախապես տաքացնել 200 աստիճանով և 15 րոպե թխել կաղամբը։

Ծաղկակաղամբը պանրով

Ճաշատեսակը մատուցում ենք տարբեր սոուսներով, թթվասերով, կանաչիներով: Լավ համադրվում է ձկան, մսի, այլ բանջարեղենի և սնկի հետ։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք