Իսկ ի՞նչ կասեք ծաղկակաղամբով կոտլետների մասին: Այսօր մենք առաջարկում ենք ընթրիքի համար ծաղկակաղամբով կոտլետ պատրաստել կանաչիներով:
Նման թեթև կերակուրով ձեր կազմվածքը ոչ միայն կպահպանվի, այլև այն կարող է վերափոխվել մի քանի շաբաթվա ընթացքում: Այս ուտեստի կալորիաները շատ քիչ են, միայն 100 գրամ ուտեստը պարունակում է ընդամենը 80 կալորիա:

Ծաղկակաղամբով կոտլետներ. Բաղադրիչներ
_Ծաղկակաղամբ 500 գ
_Ջուր1 լ
_Աղ 2 պտղունց
_Կանաչ սոխ 0.25 փունջ
_Սամիթ 2 փունջ
_Անանուխ 30 գ
_Ցորենի ալյուր 70 գ
_Սև պղպեղ 1 պտղունց
_Մածուն 5 ճաշի գդալ
_Ձու 1 հատ
_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ


Ծաղկակաղամբով կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Եռացնել 1 լ ջուր կաթսայում: Դրանից հետո կաղամբը բաժանել ծաղկաբույլերով, լվանալ հոսող ջրի տակ և գցել 5 րոպե եռացրած ջրի մեջ: Մի փոքր աղ անել ջրին:
_Այդ ընթացքում, երկու ճյուղ անանուխի տերևները, կանաչ սոխը, սամիթը լցնել բլենդերի մեջ: Երբ կաղամբը փոքր-ինչ սառչի, նույնպես լցնել բլենդերի մեջ և կանաչիների հետ մանրացնել մինչև հարթ զանգված ստացվի:
_Մանրացված կաղամբը և կանաչիները լցնել խորը ամանի մեջ: Ավելացնել 1 ձու, 2 ճաշի գդալ մածուն և 70 գ մաղած ալյուր: Եվ իհարկե չմոռանաք պղպեղը և աղը ըստ ճաշակի և մանրակրկիտ խառնել:
_Պատրաստեք կոտլետի սոուսը. Անանուխի տերևների 1 ճյուղ մանրացնել և սամիթի 1 փունջ: Խառնել կանաչիները 3 ճաշի գդալ մածունի հետ. ցանկության դեպքում ավելացնել աղացած սխտոր, ձևավորել բանջարեղենային զանգվածից հարթ կլոր կտորներ և տապակել բուսական յուղով 2 րոպե երկու կողմերից:
_Տապակած կոլոլակները շարել ջեռոցի տապակի վրա և թխել նախապես մինչև 180 աստիճանով տաքացրած ջեռոցում ևս 10 րոպե:
Առողջարար և գեղեցիկ կոտլետները, որոնք թարմացնող անանուխի անսովոր համ ունեն` շատ հետաքրքիր են ամառային ընթրիքի համար: Մենք խորհուրդ ենք տալիս ավելացնել սխտոր կոտլետի սոուսին:

Ծաղկակաղամբով կոտլետները պատրաստ են:
Բարի ախորժակ:







