Այսօր առաջարկում ենք պատրաստել Ծաղկակաղամբով նագեթներ, որպեսզի երեխաները նույնպես հաճույքով համտեսեն այս օգտակար բանջարեղենը:
Հաճելի խրթխրթան կեղևով, ներսից քնքուշ բանջարեղեն: ՈՒտեստը ցածր յուղայնությամբ է ստացվում, քանի որ դրանք թխում են ջեռոցում առանց յուղի և չափավոր կծու, եթե ավելացնեք համեմունքներ։

Ծաղկակաղամբով նագեթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_ Ծաղկակաղամբ — 500 գ
_ Աղ — 1 թեյի գդալ
_ Պարմեզան — 50 գ
_ Ձու — 2 հատ
_ Հացի փշրանքներ — 10 ճաշի գդալ
_Պապրիկա — 1 թեյի գդալ
_Հատիկավոր սխտոր — 1 թեյի գդալ
_ Կծու կարմիր պղպեղ — 1 պտղունց

Ծաղկակաղամբով նագեթներ. Պատրաստման եղանակը
_ Կաղամբի գլուխը բաժանել միջին չափի ծաղկաբույլերի։ Եռացնել աղաջուրը, դրա մեջ խաշել եռացնել 3 րոպե։ Լցնել մաղի վրա։
_ Պատրաստել 2 աման։ Մեկի մեջ հարել ձվերը, երկրորդում՝ խառնել փշրանքները, պապրիկան, կծու պղպեղը, սխտորը և քերած պարմեզանը։

_ Ջեռոցը տաքացնել 190 C, տապակը ծածկել յուղաթղթով։ Յուրաքանչյուր ծաղկաբույլը թաթախել ձվի մեջ, այնուհետև չոր փշրանքների մեջ և դնել տապակի վրա՝ միմյանցից հեռու։
_ Թխել մոտ 20 րոպե, մինչև ոսկեգույն ու փխրուն դառնա:

Նագեթները պատրաստ են:
Բարի ախորժակ:







