Ծաղկակաղամբով նրբաբլիթներ ֆետա պանրով

Ծաղկակաղամբով նրբաբլիթներ ֆետա պանրով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ուզում ենք ձեզ հետ կիսել յուրօրինակ բաղադրատոմսը և պատմել, թե ինչպես կարելի է պատրաստել ծաղկակաղամբով նրբաբլիթներ ֆետա պանրով:

Ճաշատեսակի համար հարկավոր կլինի վերցնել ծաղկակաղամբի միջին գլուխ և մի տոպրակ ֆետա պանիր: Հենց այս բաղադրիչն է, որը զուգորդվելով հետաքրքիր քինոա հատիկեղենի հետ, որը կերակրատեսակին տալիս է հատուկ համ:

Ծաղկակաղամբով նրբաբլիթները հիանալի գաղափար են արագ և հագեցնող նախաճաշի կամ ճաշի համար:

Ծաղկակաղամբով նրբաբլիթներ ֆետա պանրով

Ծաղկակաղամբով նրբաբլիթներ ֆետա պանրով. Բաղադրությունը

_Ծաղկակաղամբ 700 գ

_Քինոա 80 գ

_Չորահացի փշուրներ 150 գ

_Ֆետա պանիր 250 գ

_Ձու 2 հատ

_Կանաչ սոխ 0.5 փունջ

_Կիտրոն 1 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Աղ 1 թեյի գդալ

_Ձիթապտղի յուղ

Ծաղկակաղամբով նրբաբլիթներ ֆետա պանրով

Ծաղկակաղամբով նրբաբլիթներ ֆետա պանրով

Ծաղկակաղամբով նրբաբլիթներ ֆետա պանրով. Պատրաստման եղանակը

_Մանրացնել ծաղկակաղամբը սննդի կոմբայնով: Քինոան պատրաստել ըստ տուփի վրայի հրահանգների և ավելացնել կաղամբը: Խառնուրդին ավելացնել նաև չորահացի փշրանքները:

_Կտրատել ֆետան և ավելացնել հարած ձվերը բոլոր բաղադրիչներին: Մանր քերել սոխը և կիտրոնի կեղևը և ավելացնել աղացած բանջարեղենին:

_Մանրացնել սխտորը և ավելացնել այն խառնուրդին: Համեմել աղով և պղպեղով: Խառնել մանրակրկիտ, մինչև հարթ զանգված ստացվի: Փոքր նրբաբլիթներ ձևավորել և տապակել ձիթապտղի յուղի մեջ մինչև ոսկե դարչնագույն և փխրուն կեղևի առաջանալը:

_Պատրաստելուց հետո նրբաբլիթները թղթե սրբիչի վրա դնել, որպեսզի ավելորդ յուղը հեռացվի:

Զարդարել մանրացված մաղադանոսով և մատուցել ձեր նախընտրած սոուսով: Այս դեպքում ընտրվել է պայծառ քաղցր և թթու սոուս` նրբաբլիթներին հետաքրքիր երանգ ավելացնելու համար:

Ծաղկակաղամբով նրբաբլիթներ ֆետա պանրով

Ծաղկակաղամբով նրբաբլիթները ֆետա պանրով պատրաստ են:

Բարի ախորժակ:

Փքուն ԱԼԱԴԻ Կեֆիրով․7 Գաղտնիք Իդեալական ԱԼԱԴԻՆԵՐ թխելու համար

Խնդրում ենք Գնահատեք