Ծաղկակաղամբով պիրոգ. Պարզ բլիթ թավայի մեջ

Ծաղկակաղամբով պիրոգ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Համեղ, դյուրամարս և հեշտ պատրաստվող ծաղկակաղամբով պիրոգը կարող է օրվա լավագույն սկիզբ լինել, կամ թեթև ընթրիք, որը չի ծանրացնի ստամոքսը:

Ծաղկակաղամբով թխվածքը թավայի մեջ կարելի է պատրաստել ոչ միայն որպես նախաճաշ, այլ նաև որպես խորտիկ՝ օրվա ընթացքում, եթե քաղց եք զգում: Բաղադրատոմսը պարունակում է ամենամատչելի բաղադրիչները։

Ծաղկակաղամբով պիրոգ

Ծաղկակաղամբով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ծաղկակաղամբ — 150 գ

_Կոշտ պանիր — 50 գ

_Հավի ձու — 3 հատ

_Ցորենի ալյուր — 50 գ

_Մաղադանոս — 15 գ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ — 15 մլ

Ծաղկակաղամբով պիրոգ

Ծաղկակաղամբով պիրոգ. Պատրաստման եղանակը

Պատրաստեք բոլոր բաղադրիչները։ Ծաղկակաղամբը կարող է լինել թարմ կամ սառեցված: Ընտրեք կոշտ պանիր ըստ ձեր ճաշակի։ Օգտագործեք ցանկացած կանաչի:

_Սկսենք ծաղկակաղամբից։ Լավ լվանալ և առանձնացնել ծաղկաբույլերը։ Պատրաստի ծաղկաբույլերը լցնել եռացող, աղ արած ջրի մեջ։ Բարձր ջերմության վրա եռացրեք և եփեք 2-3 րոպե, որպեսզի կաղամբը փափկի։

_Եփած կաղամբը լցնել քամոցի մեջ և ողողել սառը ջրով, որպեսզի դադարեցվի ջերմային մշակման գործընթացը: Թողեք 10-15 րոպե, որպեսզի ամբողջ հեղուկը քամվի կամ լցրեք թղթե սրբիչի վրա:

_Ձվերը կոտրել խորը ամանի մեջ, լավ հարել:

_Ծաղկաբույլերը մանր կտրատել, ավելացնել ձվի զանգվածին, խառնել։

_Պանիրը քերել, ավելացնել հարած ձվի զանգվածին, խառնել։

_Լցնել մաղած ալյուրը, կրկին խառնել։

_Կանաչիները լավ լվանալ և չորացնել։ Հեռացնել կոշտ ցողունները: Տերևները մանր կտրատել։ Ավելացնել կաղամբի խմորին։

_Համեմել ըստ ճաշակի՝ աղացած սև պղպեղով և աղով։ Կարող են օգտագործվել լրացուցիչ համեմունքներ: Խմորը միջին թանձրության պիտի լինի։

Ծաղկակաղամբով պիրոգ

_Պատրաստման համար օգտագործեք չկպչող և փորձված սպասք։ Տապակը (տրամագիծը 18 սմ) դնել չափավոր կրակի վրա, լցնել բուսայուղ և լավ տաքացնել։

_Դնել կաղամբի զանգվածը և հարթեցնել բահիկով։ Կրակը հասցնել նվազագույնի, ծածկել: Եփել 7-8 րոպե մի կողմից։

_Տախտակ կամ հարթ ափսե դնել տապակի վրա և շրջել պիրոգը:

_Այն անմիջապես վերադարձրեք թավայի մեջ մյուս կողմով։ Եփել ևս 4-5 րոպե մարմանդ կրակի վրա։

_Ծաղկակաղամբով բլիթը պատրաստ է։ Կարելի է ուտել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։

Ծաղկակաղամբով պիրոգ

Ծաղկակաղամբով պիրոգը կատարյալ է առաջին և երկրորդ ճաշատեսակների հետ մատուցելու համար: Համեղ է տարբեր սոուսներով։

Բարի ախորժակ!

Խնդրում ենք Գնահատեք