Ծույլ կարկանդակներ. Հեշտ և արագ ստացվող, փափուկ ուտեստ

Ծույլ կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կաթով և մածունով այսպիսի փարթամ ու հրաշալի ծույլ կարկանդակները պատրաստվում են շատ հեշտ և միշտ հիանալի են ստացվում։

Ընտրեք միջուկն ըստ ճաշակի և պատրաստեք թեկուզ ամեն օր։

Ծույլ կարկանդակներ

Ծույլ կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 100 մլ

_Մածուն 100 մլ

_Թթվասեր 100 մլ

_Բուսական յուղ 30 մլ

_Խմորիչ 1 ճաշի գդալ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Ալյուր 400 գր

Միջուկը պատրաստելու համար

_Կարտոֆիլ 3 հատ

_Սոխ 1 հատ

_Կարագ

Կարտոֆիլով պյուրե

Ծույլ կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը եփել և մի կտոր կարագով տրորել պյուրե։

_Ավելացնել մանր կտրատած, տապակած սոխը, սամիթը և թողնել սառչի։

_Խմորի համար մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի։

_Տաք կաթի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը։

_Մածունը խառնել թթվասերի հետ և զանգվածի վրա լցնել կաթը։

_Ավելացնել բուսայուղը, խառնել և մաս-մաս ավելացնել մաղած ալյուրը։

_Փափուկ և ճկուն խմոր հունցել, ծածկել և թողնել տաք տեղում 1-1,5 ժամ։

_Սեղանին ու ձեռքերին բուսայուղ քսել, խմորը դնել վրան և հունցել։

_Բաժանել մասերի, գնդիկներ անել։

_Յուրաքանչյուր գնդիկը գրտնակել շերտով, դնել միջուկը և ձևավորել կլոր կարկանդակներ։

_Տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը՝ երկու կողմից։

Ծույլ կարկանդակներ

Եթերային ու փափուկ կարկանդակները մատուցում եմ թթվասերով և հենց այդպես, նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար շատ համեղ է ստացվում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ընտիր պեռաշկի

Խնդրում ենք Գնահատեք