Ծույլ նախաճաշ ընդամենը 3 մթերքով. Խորտիկ պատրաստելու պարզ բաղադրատոմս

ծույլ նախաճաշ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստեք այս համեղ, ծույլ նախաճաշն ընդամենը կես ժամում:

Մենք սովոր ենք սենդվիչներ պատրաստել նախաճաշի կամ նախուտեստի համար այնպիսի ծանոթ ուտելիքներից, ինչպիսիք են պանիրը և երշիկը:

Ինչպե՞ս բազմազանեցնել ձեր ճաշացանկը՝ օգտագործելով նույն բաղադրիչները, կարող եք իմանալ, եթե ծանոթանաք մեր առաջարկած բաղադրատոմսին:

ծույլ նախաճաշ

Ծույլ նախաճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խմոր 250 գ

_Սենդվիչի պանիր 100 գ

_Երշիկ կամ վետչինա 100 գ

_Ձու 1 հատ

ծույլ նախաճաշ

Ծույլ նախաճաշ. Պատրաստման եղանակը

_Խմորի շերտը դնել յուղաթղթի վրա: Խմորի շերտի վրա դնել պանրի շերտը (կենտրոնում՝ վերին եզրից մոտ 2 սանտիմետր հեռավորության վրա), այնուհետև, գրեթե համընկնելով դնել երշիկի շերտը: Պանիր, երշիկ և այդպես շարունակ՝ գրեթե մինչև խմորի եզրը:

_Դանակի օգնությամբ խմորի վրա թեք կտրվածքներ կատարել միջուկից աջ և ձախ:

_Ուղղահայաց (երկու տեղում) կտրել խմորը եզրերը երկայնքով՝ լցոնից վերև և ներքև: Ծալել եզրերը՝ միջուկի եզրը ծածկելու համար:

ծույլ նախաճաշ

_Հյուսել խմորի թեք կտրվածքները՝ փակելով միջուկը:

_Ձևամանը ծածկել յուղաթղթով, վրան դնել խմորով հյուսքը:

_Հարել ձուն հարիչով և խոզանակով քսել հյուսքի վրա:

ծույլ նախաճաշ

_Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան, թխել հյուսքը 20 րոպե:

_Ձևամանը հանել ջեռոցից և մատուցել պատրաստի խորտիկը:

ծույլ նախաճաշ

Կտրատեք և մատուցեք:

Ծույլ նախաճաշը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք