Ծույլ նրբաբլիթներ պատրաստեք այս արագ բաղադրատոմսոով:
Բլիթները ստացվում են շատ փափուկ և հաճելի խմորով։ Մսային միջուկը շատ հյութալի է, բուրավետ և ախորժելի։ Շատ ավելի համեղ են, քան սովորական կարկանդակներն ու չեբուրեկները։

Ծույլ նրբաբլիթներ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ալյուր՝ մոտ 500 գ
_աղ 1 թեյի գդալ
_եռացող ջուր 250 մլ
_բուսական յուղ 2 ճաշի գդալ
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է
_աղացած միս 800 գ
_կանաչ սոխ և այլ կանաչիներ ըստ ճաշակի
_աղ, համեմունքներ

Ծույլ նրբաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Աղացած մսին խառնել մանր կտրատած կանաչիներ և կանաչ սոխ, աղ և պղպեղ։
_Լցնել այն համեմունքները, որոնք միշտ վերցնում եք մսի համար:
_Եթե զանգվածը շատ թանձր է, ավելացրեք կարագ կամ սառը ջուր, արգանակ, թթվասեր։
_Մաղած ալյուրը խառնել աղի հետ, վրան լցնել ջուր, բուսայուղ և խմոր հունցել։
_Կարող եք մի քիչ էլ ալյուր ավելացնել, եթե զանգվածը կպչուն ու մածուցիկ ստացվի։
_Խմորը ծածկել և թողնել 30 րոպե։
_Խմորը բաժանել մասերի, գնդիկներ անել և թողնել 5 րոպե։
_Գրտնակել կլոր բլիթներ, միջուկը դնել մեջտեղում և բլիթը հավաքել շրջանաձև, ստացված գնդիկը գրտնակել տապակի տրամագծի չափով։
_Տապակել մարմանդ կրակի վրա քիչ քանակությամբ բուսական յուղի մեջ։

Բլիթներն ուղղակի հրաշալի են, փափուկ, ախորժելի։ Երբ դրանք հանեք թավայից, վրան քսեք մի կտոր կարագով, որպեսզի դրանք էլ ավելի համեղ լինեն:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ավանդական նրբաբլիթներ







