Ծույլ պելմենիներ պատրաստել կարող են նույնիսկ այն տիկնայք, ովքեր բոլորովին ժամանակ չունեն կամ էլ երբեք ինքնուրույն չեն պատրաստել դրանք:
Եթե գիտեք ճիշտ բաղադրատոմսը, դուք միշտ ժամանակ և էներգիա կունենաք այս լեգենդար ուտեստը պատրաստելու համար։
Բոլոր բաղադրիչները մատչելի են: Միակ բանը, որ կարող է ձեզ անսովոր թվալ՝ արևելյան համեմունքի հոտը։ Եթե դուք դրա այնքան էլ կողմնակից չեք, պարզապես չամանը փոխարինեք ցանկացած այլ համեմունքով: Օրինակ, չորացրած սամիթ, մաղադանոս կամ ցանկացած այլ կանաչիներ, որը ձեզ դուր են գալիս:

Ծույլ պելմենիներ. Բաղադրիչներ
_Դմակի ճարպ 100 գ
_ Տավարի աղացած միս 300 գ
_ Ձու 1 հատ
_ Ցորենի ալյուր 0,5 կգ
_ Ջուր 300 մլ
_ Աղ 2 թեյի գդալ
_ Սոխ 2 հատ
_ Չաման 1 թեյի գդալ
_ Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի

Ծույլ պելմենիներ. Պատրաստման եղանակը
_ Նախ պատրաստենք խմորը։ Խորը ամանի մեջ խառնել ջուրը ձվի և աղի հետ։ Այնուհետև, այս խառնուրդին ավելացնել ցորենի ալյուր:
_ Նախ գդալով, իսկ հետո ձեռքով շաղախել խմորը։ Կափարիչով ծածկեք ամանը, մի կողմ դրեք։
_ Մինչ խմորը բարձրանում է, կպատրաստեք միջուկը։
_ Խորը ամանի մեջ խառնել տավարի միսը և դմակի ճարպը աղալ, մանր կտրատել սոխը և խառնել իրար։
_Աղացած մսին ըստ ճաշակի ավելացնել չաման, պղպեղ և աղ, խառնել։
_Բարձրացած խմորը բարակ ուղղանկյունի ձևով գրտնակել ալյուր ցանած մակերեսի վրա։
_ Կտրել այն շերտերով, ինչպես ցույց է տրված նկարում:
_ Իրարից փոքր հեռավորության վրա դրեք 1 թեյի գդալ աղացած միս, միջուկը ծածկել խմորի մյուս մասով։
_ Պիցցայի կտրիչի օգնությամբ շերտը կտրատել առանձին պելմենիներով:
_ Մի քանի րոպե խաշել դրանք աղ արած ջրի մեջ։

Պելմենիները մատուցել կարագով և մանրացրած սամիթով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ պելմենի







