Ծույլ պելմենիներ 5 րոպեում. Առանց խնդիրների պատրաստենք համեղ ուտեստ

Ծույլ պելմենիներ 5 րոպեում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ծույլ պելմենիներ 5 րոպեում. Առանց խնդիրների պատրաստենք համեղ ուտեստ

Ես կարծում էի, որ ինձ ոչինչ չի կարող զարմացնել, բայց երբ տեսա այս բաղադրատոմսը, հասկացա` սա այն է, ինչ ինձ պետք է:

Ծույլ պելմենիները պատրաստվում են բառացիորեն 5 րոպեում, և դա չափազանցություն չէ: Պարզապես աղացած միսը թաթախեք ալյուրի մեջ և խաշեք եռացրած ջրի մեջ: Հրաշք չէ՞:

Ծույլ պելմենիներ 5 րոպեում

Ծույլ պելմենիներ 5 րոպեում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած մսի խառնուրդ 300 գ

_Գլուխ սոխ 1 հատ

_Աղ, պղպեղ` ճաշակի

_Ալյուր 1 բաժակ

_Շատ սառը ջուր 1 լ

Ծույլ պելմենիներ 5 րոպեում

Ծույլ պելմենիներ 5 րոպեում

Ծույլ պելմենիներ 5 րոպեում. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Աղալ խոզի և տավարի մսերը, խառնել: Իհարկե, կարող եք վերցնել պատրաստի միս՝ ավելացնելով դրան սոխը, աղը և պղպեղը:

_Շատ սառը ջուր լցնել առանձին ամանի մեջ, ցանկալի է՝ սառնարանից:

_Լցնել ալյուրը մեկ այլ ամանի մեջ:

_Ձեռքերով աղացած մսից պատրաստեք փոքր գնդիկներ և թաթախեք դրանք սառը ջրի մեջ: Սա պետք է անել ամբողջ աղացած մսի հետ:

_Ջրից հանել մսի գնդիկները և լավ թաթախել ալյուրի մեջ:

_Այդ ընթացքում պետք է ջուրն արդեն եռա վառարանի վրա:

_Մի քիչ ջրին աղ անել և մսի գնդիկները լցնել դրա մեջ:

_Եփել սովորական պելմենիների պես, 5 րոպե:

_Ջրից հանել պելմենիները ցանցկեն գդալով, համեմել յուղով:

Կերակուրը մատուցել թթվասերով կամ կանաչիներով, ըստ ցանկության:

Ծույլ պելմենիներ 5 րոպեում

Պարզ է, չէ՞: Եվ անչափ համեղ է, փորձեք, չեք փոշմանի:

Տեսանյութ

Համեղ պելմենի հեշտ եղանակով

Խնդրում ենք Գնահատեք