Ծույլ պելմենիներ պատրաստեք, եթե դուք ուզում եք պելմենիներ, բայց շատ ժամանակ չունեք: Այս տարբերակը համար է, երբ համի հաշվին զիջում չեք անելու:
Ասպիսի պելմենիները պատրաստվում են շատ պարզ և արագ և արդյունքը նույնն է, ինչ իրական պելմենիի դեպքում։

Ծույլ պելմենիներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ցանկացած միս 600 գ
_Փոքր մակարոնեղեն 8 ճաշի գդալ
_Սոխ 0,5 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Թթվասեր 3 ճաշի գդալ
_Ջուր մոտ 1լ


Ծույլ պելմենիներ. Պատրաստման եղանակը
_Միսը մսաղացով աղալ և համեմել աղով, պղպեղով և համեմունքներով, քերած սոխով և մանր կտրատած սխտորով։
Հուշում. կարող եք վերցնել 1 սոխը և մի մասը քերել և հում ավելացնել աղացած մսին, իսկ կեսը կտրատել խորանարդներով և տապակել։ Այդպես ավելի համեղ է ստացվում։
_Ավելացնել փոքր մակարոնեղեն, խառնել և ավելացնել տապակած սոխը։
_Կաթսայի մեջ լցնել ջուրը և հասցնել եռման աստիճանի։
_Զանգվածից փոքրիկ գնդիկներ կազմել և մոտ 10 րոպե եփել եռման ջրի մեջ։
_Հանել, դնել տապակի մեջ, լցնել թթվասեր և եփել 10 րոպե։

Պելմենին համեղ է, հագեցնող, օրիգինալ, կարելի է նաև թթվասերի մեջ ավելացնել քերած պանիր և շոգեխաշել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ Պելմենի հեշտ տարբերակով







