Կարտոֆիլ — միս — պանիր, սրանք են Ծույլ պիրոգ պատրաստելու հիմնական բաղադրիչները:
Տապակի մեջ պատրաստվում է պարզ և արագ, ստացվում է պարզապես հիանալի արդյունք, որը կարելի է մատուցել ցանկացած ճաշի հետ, ընթրիքին կամ նույնիսկ նախաճաշին:

Ծույլ պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սառեցված հավի կրծքամիս կամ աղացած միս 300 գր
_Պանիր 160 գր
_Կարտոֆիլ 4 հատ
_Ձու 3 հատ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Ալյուր 100 գր


Ծույլ պիրոգ. Պատրաստման եղանակը
_Քերել կարտոֆիլ խոշոր քերիչով, թեթևակի աղ ավելացնել, խառնել և թողնել 5 րոպե, երբ զանգվածը սկսում է հյութ դուրս տալ՝ քամել այն։
_Լավ սառեցված հավի միսը նույնպես քերել խոշոր քերիչով, կամ պարզապես օգտագործել աղացած հավի միս:
_Խառնել կարտոֆիլը, միսը, քերած պանիրը, ալյուրը, ձուն։
_Զանգվածին ըստ ճաշակի ավելացնել աղ, պղպեղ և այլ համեմունքներ, հունցել, մինչև հարթ լինի։
_Տապակը տաքացնել քիչ քանակությամբ բուսայուղով, զանգվածը լցնել և հարթեցնել։
_Կափարիչով փակել, տապակել 15 րոպե մարմանդ կրակի վրա։
_Շրջել մյուս կողմի վրա, ծածկել կափարիչով, տապակել 10 — 15 րոպե։

Մատուցել թթվասերով, սխտորով մայոնեզի սոուսով, սամիթով, թարմ բանջարեղենով աղցաններով և տարբեր կողմնակի ուտեստներով՝ ըստ ճաշակի։
Բարի ախորժակ:







