Ծույլ տոլմաներ. Պատրաստման հետաքրքիր տարբերակ

Ծույլ տոլմաներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դժվար է երեխաներին կերակրել կաղամբ, սոխ և կանաչիներ պարունակող ուտեստներով: Եվ մենք առաջարկում ենք ծույլ տոլմաները, որոնք արագորեն անհետանում են սեղանից՝ առանց այնտեղ չսիրված մթերքներ փնտրելու:

Ծույլ տոլմաներ

Ծույլ տոլմաներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած միս 1 կգ

_Կաղամբ 500 գր

_Սոխ 1 հատ

_Բրինձ 100 գր

_Աղ, պղպեղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Սոուս պատրաստելու համար 

_Կարագ 50 գր

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Սոխ 2 հատ

_Գազար 2 հատ

_Սխտոր 4 պճեղ

_Լոլիկ՝ սեփական հյութով 400 գր

_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Յուղալի թթվասեր 300 գր

_Ալյուր 1 ճաշի գդալ

_Տաք ջուր 100 մլ

Ծույլ տոլմաներ

Ծույլ տոլմաներ

Ծույլ տոլմաներ. Պատրաստման եղանակը

_Աղացած մսի մեջ ավելացնել աղացած կաղամբը, սոխը, մանրացրած սխտորը, կիսաեփ և սառած բրինձը:

_Աղ, պղպեղ, ավելացնել համեմունքներ և անուշաբույր կանաչիներ:

_Քսել ջեռոցի ամանը բուսական յուղով:

_Ձևավորել կոլոլակներ և դնել ջեռոցի տապակի վրա:

Մթերքների այս քանակից ստացվում է 20 հատ:

_Սոուսի համար տապակի մեջ խառնել բանջարեղենը և կարագը, տապակել սոխը՝ խորանարդներով և քերած գազարը, վերջում ավելացնել սխտորը:

_Ավելացնել լոլիկը հյութով կամ ջրով բացած տոմատի մածուկ, ավելացնել շաքարավազ, համեմունքներ, եփել մի քանի րոպե:

_Թթվասերը խառնել ալյուրի հետ և լցնել սոուսի մեջ, խառնել մինչև հարթվի և եփել 1 րոպե:

_Լցնել սոուսը բանջարեղենի վրա, խառնել և լցնել տաք ջուրը, նորից խառնել և եփել սոուսը, բայց չհասնել եռման:

_Սոուսը լցնել կոլոլակների վրա, ձևամանը ծածկել փայլաթիթեղով և թխել ջեռոցում 200 աստիճանով՝ մոտ 40 րոպե:

_Հեռացնել փայլաթիթեղը և թխել ևս 30 րոպե:

Ծույլ տոլմաներ

Ծույլ տոլմաներ

Մատուցեք այսպիսի անուշաբույր ու շքեղ ուտեստը տարբեր կողմնակի ուտեստներով և աղցաններով: Ուտեստը շատ քնքուշ է, այն պարզապես հալվում է բերանում և միշտ դուր կգա բոլորին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաղամբով տոլմա

Խնդրում ենք Գնահատեք