Ծույլ տոլմա. Ժամանակ չունեցող տիկնանց համար փրկարար բաղադրատոմս
Անուշաբույր, քաղցր և թթու սոուսում, ջեռոցում եփված այս ուտեստը շատ հյութալի է,համեղ, թեթև սերուցքային նոտաներով:

Ծույլ տոլմա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզի և տավարի միս 500 գր
_Կաղամբ 500 գր
_Սոխ 300 գր
_Գազար 200 գր
_Խաշած բրինձ 350 գր
_Աղ, պղպեղ, համեմ՝ ըստ ճաշակի
_Կարագ 100 գր
_Բուսական յուղ 20 գր
Սոուս պատրաստելու համար հարկավոր է
_Լոլիկ 200 գր
_Թթվասեր 200 գր
_Գազար 100 գր
_Սոխ 100 գր
_Աղ մի պտղունց
_Պղպեղ մի պտղունց
_Շաքար մի պտղունց

Ծույլ տոլմա. Պատրաստման եղանակը
_Վերցնել ցանկացած աղացած միս ձեր ճաշակով՝ տարբեր տեսակի մսերից:
_Մանր կտրատել կաղամբը, քերել գազարը, կտրատել սոխը:
_Սոխը տապակել կարագով, ավելացնել գազարն ու կաղամբը, եփել մինչև փափկելը:
Հուշում. Ընթացքում կարող եք ավելացնել բուսական յուղ և վերջում համեմել համեմունքներով:
_Շոգեխաշել 15 րոպե:
_Այժմ բանջարեղենը լցնել մեծ ափսեի վրա և թողնել, որ սառչի:
_Աղացած միսը համեմել կտրատած սոխով, աղով և համեմունքներով:
_Դրան խառնել սառը եփած բրինձը և բանջարեղենը:
_Ձևավորել կոտլետներ և դրանք դնել բուսական յուղ քսած ջեռոցի տապակի մեջ:
_Սոուսի համար քերել գազարը մանր քերիչով և կտրատել սոխը, եփել յուղով, ավելացնել քերած լոլիկ, եփել ևս 5 րոպե:
_Ավելացնել թթվասեր, խառնել և սոուսը պատրաստ է:
_Սոուսը լցնել կոտլետների վրա և դրանք եփել ջեռոցում 45 րոպե՝ 180 աստիճանով:

Այս ուտեստի համար կարող եք պատրաստել ցանկացած սոուս՝ ըստ ձեր ցանկության, պարզապես հիշեք, որ կոտլետները կկլանեն դրա մի մասը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Իշլի քյուֆթա







