Այսպիսի ծույլ տոլման միշտ էլ դասական ուտեստի նման է ստացվում, միայն թե դրա հետ ավելի քիչ անահարմարություններ կան և քիչ ժամանակ է ծախսվում ճաշ պատրաստելու վրա։

Ծույլ տոլմա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած միս 600 գր
_Բրինձ 3 ճաշի գդալ
_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Ջուր 500 մլ
_Սոխ 2 հատ
_Գազար 1 հատ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Կաղամբի մեկ երրորդ մասը
_Ձու 2 հատ
_Թթվասեր 4 ճաշի գդալ
_Տոմատի մածուկ կամ հյութ 400 մլ


Ծույլ տոլմա. Պատրաստման եղանակը
_Բրինձը եփել աղ արած ջրի մեջ և թողնել սառչի։
_Սոխը խորանարդներով կտրատել, քերել գազարը քերիչով և շոգեխաշել բուսայուղի մեջ։
_Կաղամբը լավ մանրացնել, աղ անել և ձեռքերով տրորել։
_Տարայի մեջ խառնել աղացած միսը, բրինձը, բանջարեղենը, կաղամբը, ձուն։
_Զանգվածը աղով և պղպեղով համեմել, ավելացնել համեմունքները, կանաչիները և սխտորը ըստ ճաշակի:
_Կոլոլակներ կամ կոտլետներ ձևավորել և տապակել թավայի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը, որպեսզի կեղև առաջանա։
_Կոտլետները դնել ջեռոցի ամանի մեջ։
_Սոուսի համար խառնել թթվասերը և լոլիկի հյութը կամ մածուկը, ջուրը, աղն ու պղպեղը, ավելացնել համեմունքները։
_Սոուսը լցնել կոլոլակների վրա, կաղապարը դնել արդեն նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը և եփել մոտ 40 րոպե։
Պատրաստման իրական ժամանակը կախված է վառարանի առանձնահատկությունից:


Այսպիսի քնքուշ և ախորժելի ուտեստի համար պատրաստեք կարտոֆիլի պյուրե, ցանկացած ճաշատեսակ կամ աղցան։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թփով տոլմա







