Ծույլ տոլմա. Հետաքրքիր բաղադրատոմսով արագ ու համեղ ուտեստ պատրաստեք հաճելի ճաշկերույթի հյուրերի համար

Ծույլ տոլմա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել համեղ ուտեստ՝ Ծույլ տոլմա:

Տոլմա սիրում են բոլորը, բայց երբեմն այն եփելու ժամանակ, կամ բավարար փորձ չունեն տանտիրուհիները: Առաջարկում ենք մեր նոր ու պարզ բաղադրատոմսով պատրաստվող համեղ ուտեստը փորձել, հաստատ չեք փոշմանի:

Ծույլ տոլմա

Ծույլ տոլմա. Անհրաժեշտ բաղադրիչները

— ցանկացած աղացած միս 700 գ

— բրինձ 1 բաժակ

— կաղամբ 700 գ

— ձու 2 հատ

— սոխ 1 հատ

— աղ և պղպեղ, համեմունքներ ըստ ճաշակի

Սոուսը պատրաստելու համար վերցրեք.

— սոխ 4 հատ

— գազար 1 հատ

— քաղցր պղպեղ 1 հատ

— սխտոր 2 պճեղ

— տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

— թթվասեր 7 ճաշի գդալ

— ջուր 1,5 լ

— աղ, պղպեղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Կորեական կաղամբ

Ծույլ տոլմա. Պատրաստման եղանակը

_ Սոխը կտրատել խորանարդիկներով, քերել գազարը՝ խոշոր քերիչով, պղպեղը շերտերով կտրատել։

_ Թթվասերը խառնել տոմատի մածուկի, ջրի, աղի և պղպեղի հետ։

_ Խաշել բրինձը մինչև կիսաեփ լինի։

_ Սխտորը մանր կտրատել։

_ Տապակել սոխը գազարով և պղպեղով:

_ Աղացած մսին ավելացնել մանր կտրատած կաղամբը, որը պետք է նախապես աղ անել ու ձեռքերով տրորել:

_ Զանգվածին ավելացնել ձվերը ու մսային խառնուրդը հունցել, աղ, պղպեղ անել և ավելացնել մսով և կաղամբով ուտեստների դեպքում ձեր նախընտրած համեմունքները։

_ Ստացված մսային խառնուրդից կոլոլակներ կազմել և դնել թխման կաղապարի մեջ, վրան լցնել շոգեխաշած բանջարեղենը, ավելացնել սոուս։

_ Կաղապարը ծածկել փայլաթիթեղով։

_ Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով և ուտեստը թխել 1 ժամ։

Ծույլ տոլմա

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաղամբով տոլմա

Խնդրում ենք Գնահատեք