Այսօր ես ուզում եմ ձեզ ներկայացնել կաթնային հացի բաղադրատոմս։
Համեղ, փափուկ հացը պարզապես եթերային է ստացվում: Այն անհնար է համեմատել խանութից գնվածի հետ, քանի որ չափազանց համեղ է:

Կաթնային հաց. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ 300 մլ
_Թարմ խմորիչ 15 գր (կամ չոր 7 գր)
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
_Ձու 1 հատ
_Կարագ 30 գր
_Ալյուր 520 գր

Կաթնային հաց. Պատրաստման եղանակը
_Խմորիչը լուծել 300 մլ տաք կաթի մեջ, ավելացնել շաքարավազը և լցնել 2-3 ճաշի գդալ ալյուր:
_Թողնել 15 րոպե տաք տեղում։
_Այժմ այս զանգվածին ավելացնել ձուն և աղը:
_Ալյուր ավելացնելով խմոր անել, ավելացնել կարագ և լավ հունցել խմորը։
_Թասը յուղել բուսայուղով և խմորը դնել մեջը, թողնել 1,5-2 ժամ։
_Խմորը բաժանել 12-15 մասի և գնդիկներ անել։
_Յուրաքանչյուր գնդիկ գրտնակով մի փոքր գրտնակել, այնուհետև փաթաթել և ձևավորել բուլկիներ։
_Դա պետք է անել, որ բուլկիները շերտավոր ու փարթամ լինեն։
_Բուլկիները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, ծածկել սրբիչով և թողնել ևս 20-30 րոպե:
_Հացիկներին կաթ քսել և ցանել քնջութի սերմեր։
_Թխել 180 աստիճանով մոտ 12-15 րոպե։

Այս հացը կարելի է թխել մեկ մեծ բոքոնի տեսքով, նայած, թե ինչպես ձեզ դուր է գալիս:
Բարի ախորժակ բոլորին:
Տեսանյութ
Ֆիթնես հաց







