Կաթնաշոռային նրբաբլիթներ. Մածունով փափուկ բլիթներ մի քանի րոպեում, գրեթե առանց ալյուրի

Կաթնաշոռային նրբաբլիթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կաթնաշոռային նրբաբլիթներ. Ամեն առավոտ դուք կարող եք պատրաստել այս առողջարար նախաճաշիկը և լցվել եռանդով ու էներգիայով ողջ օրվա համար: Բաղադրատոմսն այնչափ հարմար է նրանց համար, ովքեր անհանգստանում են իրենց կազմվածքի համար:
Կաթնաշոռով և կեֆիրով համեղ փափուկ նրբաբլիթների շատ պարզ բաղադրատոմս: Կաթնաշոռի շնորհիվ խմորը ավելի թանձր է ստացվում անգամ շատ քիչ ալյուրով: Նրբաբլիթները, ստացվում են շատ նման կաթնաշոռով փքաբլիթներին:

Կաթնաշոռային նրբաբլիթներ

Կաթնաշոռային նրբաբլիթներ Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթնաշոռ — 200 գր

_Մածուն — 100 գ

_Ձու — 1 հատ

_Փխրեցուցիչ — 1 լիքը թեյի գդալ

_Ալյուր — մոտ 100-120 գ (խմորը պետք է շատ խիտ լինի)

_Վանիլային շաքար — 10 գ

_Շաքար — 1-2 ճաշի գդալ

_Աղ — 1 պտղունց

Կաթնաշոռային նրբաբլիթներ

Կաթնաշոռային նրբաբլիթներ

Կաթնաշոռային նրբաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Կաթնաշոռի մեջ ավելացնել ձու, մածուն, մի պտղունց աղ, շաքար և վանիլային շաքար: Խառնել մինչև համասեռ զանգված ստացվի:

_Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, ավելացնել հեղուկ բաղադրիչներին: Խմորը պետք է շատ խիտ լինի, ուստի անհրաժեշտության դեպքում ավելի շատ ալյուր ավելացրեք:

_Նրբաբլիթները տապակել 2-3 րոպե յուրաքանչյուր կողմից միջին կրակի վրա:

Տապակի մեջ նրբաբլիթները լավ կուռչեն, բայց սառելուց հետո դրանք մի փոքր կնստեն: Դա նորմալ է, անկախ դրանից բլիթները դեռ շատ նուրբ ու եթերային կլինեն:

Կաթնաշոռային նրբաբլիթներ

Քնքուշ նրբաբլիթները պատրաստ են: Կարող եք վայելել մի բաժակ թեյի հետ և կստացվի լիարժեք նախաճաշ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Փքուն ալադիներ կեֆիրով

Խնդրում ենք Գնահատեք