Մեր առաջարկած բաղադրատոմսով Կաթնաշոռով կարկանդակ պատրաստելու համար պետք է միջուկը պատրաստել կարտոֆիլն ու կաթնաշոռը համադրելով:
Թվում է, թե այս երկու մթերքները միանգամայն տարբեր են, և տարօրինակ կլինի դրանք համատեղել մեկ կերակուրի մեջ։ Բայց, երբ փորձեք, կհամոզվեք, որ համն ուղղակի հիանալի կլինի:

Կաթնաշոռով կարկանդակ. Բաղադրիչներ
_ կարտոֆիլ — 600 գ
_ ջուր — 1 լիտր
_ կարագ — 30 գ
_ աղ — 1,5 թեյի գդալ
_ կաթնաշոռ — 200 գ
_ սամիթ — մի փունջ
_ կեֆիր — 250 մլ
_ ձու — 1 հատ
_ բուսական յուղ — 20 մլ
_ շաքարավազ — 1 ճաշի գդալ
_ սոդա — կես թեյի գդալ
_ ալյուր — 400 գ

Կաթնաշոռով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_ Հարկավոր է նախապես մաքրած կարտոֆիլը եփել մեկ լիտր ջրի մեջ, մինչև փափկի։ Եփած կարտոֆիլին ավելացնել կարագ ու մեկ գդալ աղ, տրորելով պյուրե անել։
_ Կարտոֆիլի պյուրեին ավելացնել կաթնաշոռը, շարունակել բաղադրիչները խառնել մինչև հարթ զանգված ստացվի: Սամիթը մանր կտրատել, լցնել կաթնաշոռ-կարտոֆիլի խյուսի մեջ։
_ Ձուն կոտրել կեֆիրով ամանի մեջ, լցնել բուսական յուղ, աղ, շաքարավազ և սոդա: Զանգվածը հարում ենք մինչև համասեռ զանգված լինի, որի մեջ պետք է մաղել ալյուրը։
_ Ճկուն խմոր հունցել, 10 րոպեով դնել տաք տեղում։
_ Խմորը բաժանել 10 մասի, յուրաքանչյուր գնդիկից փոքրիկ բլիթ անել։ Այս բլիթների մեջ դնել մեկ գդալ միջուկ, վրա բերելով իրար կպցնել խմորի բլիթի հակառակ ծայրերը։ Ստացված կարկանդակները լավ սեղմելով տափակացնել, որպեսզի տեսքը ձևավորվի։
_ Տապակել կարկանդակները երկու կողմից մինչև ոսկե դարչնագույնը, տաք յուղի մեջ, միջին ջերմության վրա:

Ստացվում են համեղ կարկանդակներ՝ կարտոֆիլի և կաթնաշոռի նուրբ միջուկով։
Փորձեք ու կհամոզվեք, որ այս մթերքների համադրությունն այդքան համեղ կլինի։
Բարի ախորժակ:







