Կաթնաշոռով պիրոգ. Պարզ և մատչելի մթերքներից պատրաստված թեթև ուտեստ

Կաթնաշոռով պիրոգ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Լավաշը վերջերս ավելի հաճախ է օգտագործվում տարբեր ուտեստներ պատրաստելու համար: Օրինակ կարելի է պատրաստել կաթնաշոռով պիրոգ շատ տարբեր լցոններով:

Այն շատ արագ պատրաստվում է միանգամից ամբողջ ընտանիքի համար: Այս անգամ ես պատրատելու եմ կաթնաշոռով և կանաչիներով:

Կաթնաշոռով պիրոգ

Կաթնաշոռով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լավաշ 1 հատ

_Կաթնաշոռ 350 գր

_Կանաչի՝ ըստ ճաշակի

_Ձու 3 հատ

_Յուղալի թթվասեր 200 գր

_Սուլուգունի պանիր 200 գր

_Յուղալի կեֆիր 300 մլ

_Աղ և պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Լավաշով ջեռեփուկ

Կաթնաշոռով պիրոգ. Պատրաստման եղանակը

_Կաթնաշոռը լցնել քերած պանրի 2/3 -ի, կանաչիների հետ և խառնել:

_Ձվերի վրա ավելացնել թթվասեր, աղ և կեֆիրի հետ լավ խառնել:

_Լավաշը դնել 24 սմ տրամագծով կաղապարի մեջ, լցնել հեղուկ զանգվածի մի փոքր մասը և դնել կաթնաշոռով միջուկի մի մասը, հարթեցնել այն:

_-Մի փոքր լցնել հեղուկ զանգված, վրան դնել լավաշի մնացորդները և լցնել կաթնաշոռային միջուկը:

_Լավաշով ծածկել այն, հերթագայել հեղուկ, կաթնաշոռային և լավաշի շերտերը մինչև մթերքը վերջանա:

_Ավարտել լավաշի շերտով, որի վրա պետք է լցնել մնացած հեղուկ զանգվածը և շաղ տալ քերած պանիր:

_Թխել 180 աստիճանով մոտ 35 րոպե:

Այսպիսի անուշաբույր և փափուկ կարկանդակը հիանալի է տաք և սառը մատուցելու համար, այն հիանալի խորտիկ կլինի:

Կաթնաշոռով պիրոգ

Ըստ ցանկության, այս կարկանդակները կարելի է պատրաստել պանրով, սնկով և հավով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք