Մենք ուզում ենք ձեզ պատմել համեղ և էժան Կաթնաշոռով ռուլետներ պատրաստելու բաղադրատոմսի մասին։
Ռուլետները պատրաստվել են դեռ 3000 տարի առաջ։ Մարդիկ տարբեր մթերքներ են փաթաթել պինդ խմորի մեջ: Օգտագործում էին միս, մրգեր, բանջարեղեն, ձու և այլն։
Այժմ ռուլետները դեռ ակտուալ են։ Օգտվեք ձեր երևակայությունից՝ կարող եք պատրաստել տարբեր միջուկներ հետաքրքիր բաղադրիչներով։

Կաթնաշոռով ռուլետներ. Բաղադրիչները
_300 մլ տաք կաթ
_500 գր ալյուր
_մեկ ձու
_մեկ թեյի գդալ խմորիչ
_մեկ ճաշի գդալ շաքարավազ
_կես թեյի գդալ աղ
_200 գր կաթնաշոռ
_200 գր պանիր
_50 գ կանաչ սոխ
_բուսական յուղ

Կաթնաշոռով ռուլետներ. Պատրաստման եղանակը
_Տարայի մեջ լցնել 300 մլ տաք կաթ։ Ավելացնել մեկ թեյի գդալ խմորիչ և մեկ ճաշի գդալ շաքարավազ։ Խառնել բահիկով, մինչև շաքարը լուծվի:
_Ձուն կոտրել և սպիտակուցը դեղնուցից առանձնացնել։ Մեզ այժմ միայն սպիտակուց է պահանջվում, այն պետք է լցնել տարայի մնացած բաղադրիչների մեջ։
_Ավելացնել 80 մլ բուսական յուղ, խառնել, ավելացնել կես թեյի գդալ աղ և շարունակել ավելացնել ալյուրը։
_ Ալյուրը պետք է լցնել երկու փուլով, ատացվելու է առանց գնդիկների զանգված:
_Խմորը հունցել 2-3 րոպե։ Այն չի կպչում ձեր ձեռքերին և շատ փափուկ է։
_Ծածկեք սրբիչով և թողեք մի քանի րոպե։
_Սկսենք պատրաստել միջուկը։
_Դրա համար պանիրը խոշոր քերիչով անցկացնել և միացնել կաթնաշոռի հետ։
_Դանակով կտրատել սոխը և լցնել պանրով կաթնաշոռի վրա, խառնել։
_Թեթև հունցել խմորը և բաժանել չորս մասի:
_ Յուրաքանչյուր կտորը գրտնակել բարակ շերտերով։
_Խմորի կեսը յուղել բուսայուղով, կիսով չափ ծալել և լայն եզրին միջուկ լցնել։
_Կողմերը ծալել դեպի կենտրոն և ռուլետ կազմել։
_Տեղափոխել նախապես բուսական յուղով յուղած ջեռոցի տապակի վրա։
_ Ռուլետի վրա քսել ջրով հարած դեղնուց։
_ Եթե ցանկանում եք, կարող եք ցանել քնջութի սերմերով։
_Թխել 25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Ռուլետները պատրաստ են:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ավանդական նրբաբլիթներ







