Կաղամբով լցոնած հավ. Այս զարմանահրաշ ու շքեղ ուտեստը կարելի է վստահորեն մատուցել տոնական սեղանին

Կաղամբով լցոնած հավ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մի հին խոհարարական գրքում հանդիպեցի Կաղամբով լցոնած հավ պատրաստելու մի հետաքրքիր բաղադրատոմս: Նկարներով այդ ուտեստը շատ ախորժելի տեսք ուներ։ Բայց ամենից շատ ինձ գրավեց զարմանալի լցոնումը։ Հավը կաղամբով, և նույնիսկ թթու կաղամբով՝ պիտի որ յուրահատուկ համ ունենա:

Միսը շատ հյութալի է ստացվում, իսկ կաղամբը ջեռոցում, թաթախվելով բոլոր բուրմունքներով ու հյութերով, զարմանալի համ է ստանում։ Այս բաղադրատոմսի մեկ այլ առավելությունը նվազագույն դժվարությունն ու ժամանակն է:

Կաղամբով լցոնած հավ

Կաղամբով լցոնած հավ. Բաղադրիչներ

_ Հավ 1 հատ

_ Թթու կաղամբ 400 գ

_ Կարագ 120 գ

_ Խնկունի 1 թեյի գդալ

_ Ուրց 1 թեյի գդալ

_ Սխտոր 2 պճեղ

_ Սև պղպեղ (աղացած) 1 թեյի գդալ

_ Աղ 1 թեյի գդալ

Կաղամբով լցոնած հավ
Կաղամբով լցոնած հավ. Պատրաստման եղանակը

_ Նախ պատրաստենք այն խառնուրդը, որով թխելուց առաջ կծածկենք հավի միսը։

_ Դրա համար հալեցնել 80 գ կարագ, վրան ավելացնել չորացրած համեմունքներ, ինչպիսիք են ուրցը և խնկունին:

_ Այնուհետև սխտորը ճզմել մամլիչով և ավելացնել սոուսին, աղ ու պղպեղ անել, ամեն ինչ լավ խառնել։

_ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է ամբողջական հավ։ Այն պետք է պատրաստել թխելու համար, այսինքն՝ մաքրել փորոտիքը, լվանալ և լավ չորացնել։

_ Վերցրեք արդեն պատրաստված սոուսի մի մասը և դրանով շփեք հավի ներսը։

_ Այնուհետև ամբողջ ազատ տարածությունը լցրեք թթու կաղամբով։

_ Կրծքամսի հատվածում միսը հյութալի և փափուկ դարձնելու համար մաշկի տակ դրեք կարագի փոքր կտորներ։

_ Լցոնված հավը դնել ջեռոցի տապակի մեջ և կապել ոտքերը։ Մնացած սոուսը քսել հավի մսի վերևում:

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով, հավը թխել 20 րոպե։

_ Նշված ժամանակից հետո ջերմաստիճանը դարձնել մինչև 170 աստիճան և թխել ևս մեկ ժամ։

_ Դանակով ծակել հավի բուդը ոսկորի մոտ։ Թափանցիկ հյութի առկայությունը ցույց կտա պատրաստ լինելը։

Այս ուտեստը մատուցեք տաք վիճակում։

Կաղամբով լցոնած հավ Կաղամբով լցոնած հավ

Այս Կաղամբով լցոնած հավի բաղադրատոմսը իսկապես հեշտ է. Այն կարող է յուրացնել նույնիսկ խոհարարության ոլորտում սկսնակը։
Հյութալի միսը խրթխրթան ընդերքով կհաղթի ամենախստապահանջ մսի սիրահարներին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորոված հավի կրծքամիս տնային պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք