Մսից ավելի համեղ կաղամբով ծույլ կարկանդակ. Ամբողջ աշունը համեղ կարկանդակներ պատրաստեք և հաճելի ընթրիք մատուցեք

կաղամբով ծույլ կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել մսից ավելի համեղ կաղամբով ծույլ կարկանդակ:

Մենք սովոր ենք ուտել տարբեր միջուկներով կարկանդակներ։ Օրինակ, հացաբուլկեղեններում շատ տարածված են կեքսները չամիչով, վանիլով և շոկոլադով: Սակայն կարկանդակներ կարելի է թխել ոչ միայն քաղցր բաղադրիչներով։ Երբևէ փորձե՞լ եք պատրաստել այսպիսի կարկանդակ:

կաղամբով ծույլ կարկանդակ

Կաղամբով ծույլ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_ կաղամբ — 300 գ

_ սոդա — 1/3 թեյի գդալ

_ աղ — 0,5 թեյի գդալ

_ ալյուր — 3 ճաշի գդալ

_ երշիկ — 50 գ

_ բուսական յուղ — 1 ճաշի գդալ

_ հավի ձու — 3 հատ

_ մայոնեզ — 1 ճաշի գդալ

_մածուն — 3 ճաշի գդալ

կաղամբով ծույլ կարկանդակ

Կաղամբով ծույլ կարկանդակ. Պատրաստման եղանակը

_ Նախ պետք է մանր կտրատել կաղամբը և ձեռքերով լավ տրորել, որ կաղամբի ծավալը փոքրանա:

_ Երշիկեղենը կտրատել փոքր խորանարդիկներով և խառնել կաղամբի հետ։ Չմոռանաք աղ անել այս հանպատրաստից աղցանին։

_ Մաքուր ամանի մեջ խառնել ձվերը, բուսական յուղը, մայոնեզն ու մածունը։ Խառնուրդը հարիչով հասցնել համասեռ վիճակի։

_ Խառնել ձվի զանգվածն ու կաղամբի աղցանը։ Ստացված զանգվածին ավելացնել մաղած ալյուրը, ձևավորել խմորը։

_ Սոդան կիտրոնաթթվով մարել, լցնել խմորի մեջ։

_ Կեքսի կաղապարները կարագով յուղել։

_ Խմորն զգուշորեն լցնել կաղապարների մեջ։

_ Ջեռոցը տաքացնում ենք 220 աստիճան և կես ժամ թխել կարկանդակները։

կաղամբով ծույլ կարկանդակ

Արդյունքը ձեզ հաճելիորեն կզարմացնի։ Այս խմորեղենը նման կլինի աղանդերի, բայց իրականում դա կլինի ծույլ կարկանդակ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ կարկանդակ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք