Կաղամբով կարկանդակներ. Համեղ ուտեստը հիանալի է թե որպես նախուտեստ թե որպես արագ հյուրասիրություն

Կաղամբով կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ ու արագ հագեցնող Կաղամբով կարկանդակներ:

Այս կարկանդակների խմորն այնքան հաջող է, որ դրանք հաջորդ օրն էլ փափուկ ու հաճելի կլինեն։

Դա, իհարկե, վերաբերում է այն տարբերակին, որ կարկանդակներ այնուամենայնիվ կմնան, չնայած դա քիչ հավանական է)

Որպես միջուկ՝ վերցնում ենք շոգեխաշած կաղամբ։

Կաղամբով կարկանդակներ

Կաղամբով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

— ալյուր 20 գ

— կաթ 100 մլ

— ալյուր 500 գ

— աղ 1 թեյի գդալ

— շաքարավազ 1 ճաշի գդալ

— չոր խմորիչ 7 գ կամ կենդանի՝ 21 գ

— կաթ 300 մլ

— ձու 2 հատ

— կարագ 40 գ

Միջուկը պատրաստելու համար վերցրեք.

— կաղամբ 400 գ

— սոխ 1 հատ

— բուսական յուղ 2 ճաշի գդալ

— շաքարավազ 1 թեյի գդալ

— աղ, պղպեղ, կանաչիներ

Կաղամբով կարկանդակներ

Կաղամբով կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_ Տաք կաթը խառնել խմորիչի, աղի և շաքարի հետ, խառնել, թողնել 20 րոպե։

_ Կաթը միացնել ալյուրի հետ և խառնել մինչև հարթվի, մարմանդ կրակի վրա եփել, մինչև թանձրանա՝ անընդհատ խառնելով: Հեռացնել կրակից, թողնել սառչի։

_ Եփած խմորը, կաթը, ձվերը միացնել թթխմորին, հարիչի ցածր արագությամբ խառնել, մինչև հարթ լինի։ Ավելացնել փափկած կարագը և հունցել ևս 5 րոպե։

_ Ամանը յուղել բուսական յուղով և խմորը դնել մեջը, ծածկել սրբիչով և թողնել 1 ժամ, տաք տեղում։

_ Շոգեխաշած կաղամբի համար նախ տապակել սոխը, հետո ավելացնել կաղամբը։ Եփել մարմանդ կրակի վրա մինչև փափկի՝ ավելացնելով մնացած բոլոր բաղադրիչները։ Թողնել խմորը հանգստանա:

_ Խմորը հունցել և դնել ալյուր ցանած տախտակի վրա: Բաժանել կտորների և գնդիկներ անել դրանցից։

_ Յուրաքանչյուրը գրտնակել բլիթի նման, վրան դնել միջուկը, ծայրերը կպցնել իրար, ձևավորել կարկանդակներ և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_ Ծածկել սրբիչով և թողնել 15 րոպե։

_ Կարկանդակների վրա քսել հարած ձու և թխել ջեռոցում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե։

Կաղամբով կարկանդակներ

Ստացվում են անհավանական համեղ կարկանդակներ կաղամբով!

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարկանդակներ կարտոֆիլով

Խնդրում ենք Գնահատեք