Առաջարկում ենք պատրաստել Կաղամբով կարկանդակներ, երբ ուզում եք արագ և համեղ ուտեստ վայելել:
Մածունով թեթև խմորով և կաղամբով ամենահիասքանչ և ախորժելի կարկանդակները։ Դուք կզարմանաք, թե որքան պարզ և արագ է պատրաստվում ամեն ինչ, և՛ կարկանդակները, և՛ կաղամբով միջուկը։

Կաղամբով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_ յուղալի մածուն 500 մլ
_ չոր խմորիչ 3 գ
_ ձու 1 հատ
_ շաքարավազ 1 ճաշի գդալ
_ աղ 1 թեյի գդալ
_ բուսական յուղ 50 գ
_ ալյուր մոտ 800 գ
_ սոդա 1 թեյի գդալ
_ կարագ 50 գ
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է
_ կաղամբ 600 գ
_ սոխ 1 հատ
_ աղ, պղպեղ, կանաչիներ
_ կարագ 50 գ
_ բուսական յուղ 30 մլ

Կաղամբով կարկանդակներ. Պատրաստման եղանակը
_ Կաղամբը մանր կտրատել, լցնել տարայի մեջ, ավելացնել եռման ջուր ու 10 րոպե թողնել։
_ Սոխը կտրատել խորանարդիկներով և տապակել թավայի մեջ։
_ Կաղամբը քամել և ավելացնել սոխին, խառնել, աղ և պղպեղ անել ըստ ճաշակի, ավելացնել կարագը և շոգեխաշել 5 րոպե, մի կողմ դնել, որ սառչի։
_ Տաք մածունը միացնում ենք խմորիչի հետ, խառնել ու թողնել 5 րոպե։
_ Ձուն խառնել շաքարավազի, աղի, բուսայուղի հետ և լցնել մածունը, խառնել։
_ Սոդայի հետ մաղած ալյուրը մաս-մաս լցնել, խմորը շաղախել և մաս-մաս ավելացնել փափկած կարագը։
_ Խմորը ծածկել և թողնել 40 րոպե տաք տեղում։
_ Միջուկով կարկանդակներ կազմել և տապակել բուսայուղի մեջ մինչև ոսկե դարչնագույնը։

Ավելի լավ է տապակել թույլ կրակի վրա, որպեսզի փարթամ խմորը լավ թխվի։
Շատ ախորժելի ու հագեցնող կարկանդակները մատուցեք թթվասերով կամ հալած կարագով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ընտիր կարկանդակ







