Կաղամբով կոտլետներ. Ամենահամեղ, քնքուշ ուտեստը, դու դեռ սա չես փորձել
Կաղամբով ուտեստները շատ ընտանիքների կողմից սիրված են, քանի որ կաղամբը մատչելի է ամբողջ տարվա ընթացքում և ունի մատչելի գին:
Ես ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել կաղամբով հյութալի ու փափուկ կոտլետներ, որոնք շատերին դուր կգան իրենց գերազանց համով: Նույնիսկ մոլի մսակերները չեն հրաժարվի այս կոտլետներից, քանի որ սրանք շատ համեղ են:

Կաղամբով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Կաղամբ — 1 կգ
- 100 գրամ սպիտակաձավար
- 100 գրամ ալյուր
- 2 պճեղ սխտոր
- Սոխ
- Աղ / պղպեղ `ըստ ճաշակի
- Չորահացի փշուրներ
- Արևածաղկի ձեթ
Կաղամբի կոտլետների բաղադրատոմսը
- Կաղամբի գլուխը կտրել մի քանի մասի: Եռացնել ջուրը, դրա մեջ թաթախել կտրատած կաղամբը, ավելացնել մի քիչ աղ և եփել 7-10 րոպե: Եփած կաղամբը գցել քամոցի վրա, սառեցնել, ապա աղալ:
- Ձեռքերով թեթև ճզմել՝ ավելցուկային հեղուկը հեռացնելու համար: Բայց մի թափեք այն, հնարավոր է այն պետք կլինի, երբ կոտլետի համար պատրաստեք վերջնական ֆարշը. Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել այն, որպեսզի կոտլետներն ավելի հյութալի լինեն:
- Մաքրել սոխը և տապակել բուսական յուղի մեջ, մինչև փափկի:
- Կաղամբին ավելացրեք սպիտակաձավարը, մաղով անցկացրած ալյուր, համեմել աղով և պղպեղով՝ ըստ ճաշակի: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել սխտոր:
- Այժմ մնում է կոտլետներ ձևավորել, թաթախել դրանք չորահացի մեջ և տապակել բուսական յուղով երկու կողմից մինչև կարմրելը:

Կաղամբով կոտլետները համեղ են կարտոֆիլով և որպես անկախ ուտեստ: Ձեզ հաստատ դուր կգա:
Բարի ախորժակ!
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ








