Կաղամբով շնիցել. Պարզ և համեղ ուտեստը օգտակար է ու շատ արագ պատրաստվող անպայման փորձեք

Կաղամբով շնիցել ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կաղամբով շնիցել. Փխրուն կեղև, նուրբ և բուրավետ տերևներ:  Ամեն ինչ պարզ է, արագ օգտակար, անսովոր, համեղ և հաճելիորեն հագեցնող:

Շատերի ընկալմամբ շնիցելը մսի թակած կտոր է, որը թաթախում են հացի փշրանքների մեջ և տապակում մեծ քանակությամբ ձեթի մեջ։

Դա իհարկե այդպես է: Բայց այսօր մենք ձեզ շատ հետաքրքիր ու էժան բաղադրատոմս ենք առաջարկում առանց մսի համեղ շնիցել պատրաստելու համար: Այս ուտեստի բաղադրիչները կարող են տարբեր լինել՝ սպիտակ, չինական կաղամբ կամ նույնիսկ ծաղկակաղամբ:

Կաղամբով շնիցել

Կաղամբով շնիցել. Բաղադրությունը

_ թարմ սպիտակ կաղամբ — մի փոքր գլուխ

_ ձու — 4 հատ

_ ալյուր

_ հացի փշրանքներ

_ աղ, աղացած սև պղպեղ և համեմունքներ ըստ ճաշակի

Կաղամբով շնիցել Կաղամբով շնիցել. Պարզ և համեղ ուտեստը օգտակար է ու շատ արագ պատրաստվող անպայման փորձեք

Կաղամբով շնիցել. Պատրաստման եղանակը

_ Կաղամբի գլուխը կտրել 2 մասի և յուրաքանչյուրը 1,5 սմ լայնությամբ «սթեյքերի» բաժանել։

_ Ձվերը հարել աղով, պղպեղով և համեմունքներով՝ ըստ ցանկության։

_ Կաղամբի կտորը թաթախել ձվի զանգվածի, այնուհետև ալյուրի մեջ և վերջում առատորեն թաթախել հացի փշրանքների մեջ։

_ Տաքացրած բուսայուղի վրա դնել կաղամբի շերտերը։

_ Տապակել կաղամբի շնիցելը չափավոր ջերմության վրա, մինչև երկու կողմից գեղեցիկ ոսկե դարչնագույն դառնալը:

Կաղամբով շնիցել

Փխրուն կեղևով, քնքուշ և բուրավետ միջուկով ուտեստը ստացվում է շատ պարզ, հագեցնող և համեղ:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Սպանախ տապակելու ամենահամեղ տարբերակը

Խնդրում ենք Գնահատեք