Կաղամբով չեբուրեկ. Կարող եք պատրաստել որպես տոլմայի տարբերակ
Իհարկե, այս ուտեստը չի փոխարինի մեր ավանդական տոլմային, բայց սա նույնպես շատ համեղ է և բացի այդ տապակած է կարկանդակի պես, կարող եք մատուցել որպես նախուտեստ: Հավատացնում ենք, որ բոլորը հավելում կխնդրեն:
Լցոնած կաղամբի ամենապարզ բաղադրատոմսերից մեկն է, որի դեպքում խոհանոցում շատ ջանք ու ժամանակ չեք կորցնում: Պետք է պարզապես լցոնել կաղամբի տերևները, ծալել և տապակել:

Содержание
Կաղամբով չեբուրեկ. Անհրաժեշտ բաղադրիչները
- ցանկացած աղացած միս, 500 գ
- կաղամբի տերևներ
- ձու 2 հատ
- պանիր 50 գ
- ալյուր, 1 ճաշի գդալ
- աղ
- պղպեղ
- համեմունքներ
- կանաչիներ
- բուսական յուղ

Կաղամբով չեբուրեկ. Պատրաստման գործընթացը
- Աղացած միսը համեմել աղով, պղպեղով և համեմունքներով, լցնել խոշոր քերիչով քերած պանիրը: Կարող եք ավելացնել նաև մանր կտրատած կանաչիներ:
- Կաղամբի տերևները խաշել այնպես, ինչպես տոլմայի դեպքում:
- Կտրել տերևների մեջտեղի հաստ երակը:
- Աղացած միսը բարակ շերտով տարածել կաղամբի տերևի վրա, ծալել այն կիսով չափ:
- Ձվերը խառնել աղով և ալյուրով, հարել մինչև միասեռ զանգված ստացվի:
- Խորհուրդ. Խմորին ավելացնել համեմունքներ և պղպեղ, այդպես ավելի համեղ կլինի:
- Յուրաքանչյուր «չեբուրեկ» ընկղմել խմորի մեջ և տապակել տաք բուսական յուղի մեջ, մինչ ոսկե դարչնագույն կեղև ստացվի և մսի միջուկը պատրաստ լինի: Ցանկության դեպքում նույնիսկ կարող եք տապակել փակ կափարիչի տակ:
Եթե ուզում եք փխրուն կարկանդակներ պատրաստել՝ կարելի է խմորի մեջ թաթախելուց հետո թավալել հացի փշրանքների մեջ:


Այս ուտեստը կարելի է մատուցել տարբեր կողմնակի ուտեստներով և սոուսներով, նախուտեստը երբեք չի մնա սեղանի վրա, կհամոզվեք:
Կաղամբով չեբուրեկը պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Տապակած կարկանդակ
Կաղամբով տոլմա









