Երիտասարդ կաղամբը կատարյալ է ոչ միայն աղցաններ այլ նաև Կաղամբով ջեռեփուկ պատրաստելու համար։
Դրա օգնությամբ կարելի է համեղ ուտեստ պատրաստել մսային միջուկով։

Կաղամբով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 0,5 գլուխ
_Գազար 2 հատ
_Աղացած միս 500 գր
_Ձու 2 հատ
_Պաքսիմատ 100 գր
_Աղ, պղպեղ, համեմունքներ
_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

Կաղամբով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
_Կաղամբը կտրատել, գազարը քերել մանր քերիչով, խառնել։
_Զանգվածին ավելացնել ձվերը, աղն ու պղպեղը, խառնել։
_Աղացած միսը պաքսիմատի հետ միասին ավելացնել զանգվածին, հունցել մինչև հարթ զանգված լինի։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով։
_Խառնուրդը տարածել հավասար շերտով։
_Թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 30 րոպե։
_Ցանկության դեպքում կարող եք քերել կոշտ պանիր՝ մոտ 150 գրամ և ցանել վրան, շարունակել թխել 10 րոպե։

Մատուցել տաք վիճակում, կտրելով փոքր չափի կտորներով: Բայց նույնիսկ սառը վիճակում այն մնում է շատ համեղ և բուրավետ: Լավ է համադրվում տարբեր սոուսների հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Թարմ կաղամբով աղցան







