Կաղամբով Տոլմա․ Անմահական Համեղ հայկական տոլմայի տարբերակ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստում ենք համեղ և հյութեղ կաղամբով տոլմա՝ տավարի աղացած փափկամսով, եթե կցանկանք որ պասուց տոլմա էլ պատրաստենք, ապա գրեք մեկնաբանություններում։ Ես անպայման դա հաշվի կառնեմ։

Կաղանբով Տոլմա․ Անմահական Համեղ հայկական տոլմայի տարբերակ

Կաղամբով Տոլմա Բաղադրիչներ

Տավարի փափկամիս — 700 գր․

Կաղամբ — 2 միջին չափի գլուխ

Խոզի յուղոտ միս — 100 գր․

Սոխ — 3 խոշոր գլուխ

Խառը կանաչի — 1 փունջ

Բրինձ — 100 գր․

Դափնու տերև — 2-3 հատ

Տոմատի մածուկ — 100 գր․

Կաղամբով Տոլմա Պատրաստման եղանակը

Միս ընտրելիս ես հիմնականում ընտրում եմ տավարի յուղոտ փափկամիս, նաև անպայման մի փոքր քանակությամբ խոզի յուղոտ փափկամիս եմ վերցնում ավելի համեղ և հյութեղ տոլմա ստանալու համար

Հարկավոր է այն սոխի հետ աղալ

Այդ ընթացքում կարելի է խառը կանաչին կտրատել․ վերցնում ենք բոլոր կանաչիներից անխտիր և ծիթրոն, և ռեհան թարմ վիճակում, իհարկե չորացրած ռեհանն ու ծիտրոնն էլ մսի մեջ չեն խանգարի

Լավ մանր կտրատում ենք և լցնում արդեն աղացած մսի և սոխի վրա

Լավ լվացված բրինձը նույնպես ավելացնում ենք այս զանգվածին, ես սովորաբար վերցնում եմ երկար տեսակի բրինձ, բայց կան տնային տնտեսուհիներ, որոնք տոլմային կլոր տեսակն են միշտ քցում

Ինչևէ, տոլմա պատրաստել չեմ պատրաստվում ես ձեզ սովորեցնել, պարզապես ներկայացնում եմ մեր պատրաստման տարբերակը

Աղ և սև պղպեղ ենք անում ըստ ճաշակի

Ես ունեմ սիրելի համեմունքների փունջ, որոնցից 1 թեյի գդալ կավելացնեմ՝ համեմի սերմ, սխտորի փոշի, չիլի կծու պղպեղ, խմելի սունելիից հիմնականում բաղկացած խառնուրդ է, որը շատ եմ օգտագործում տարբեր ուտեստների մեջ

Ջուր ենք ավելացնում որոշակի չափով, մոտ կես բաժակ

Դե ձեռնոցներ ենք հագնում և անցնում գործի, ավելի հարմար կլինի ձեռքով խառնել

Որոշ տանտիկիններ կարագ են հալեցնում և լցնում մսի մեջ, բայց քանի որ ես խոզի յուղոտ միս եմ մեջը աղացել, ինչպես նաև տավարի միսն էլ յուղոտ էր, լրացուցիչ կարագ չեմ դնի մսի մեջ, ավելորդ ճարպերից և խոլեստերինից խուսափելու համար

Միսը լավ խառնելուց հետո, բոլոր բաղադրիչները լրիվ տարալուծվել են իրար այն դնում ենք կողքի և նախապատրաստում կաղամբը

Կաղամբը հարկավոր է վերցնել միջին չափսի, վերևից և ներքևից տափակ ձև ունեցող, իսկ քաշի մեջ շատ թեթև կաղամբներ, ինչու միջին չափսի, որպեսզի տերևը լրացուցիչ կիսելու կարիք չլինի

Գլխի մասից կաղամբի կոթը հարկավոր է հեռացնել, դանակով կոթի չորս կողմերից խորը կտրվածք անելով, եթե բավարար կերպով կտրավածք լինի ահա այսպիսի հեշտությամբ դուրս կգա կոթը

Կաղանբով Տոլմա․ Անմահական Համեղ հայկական տոլմայի տարբերակ

Այժմ կաթսա ենք վերցնում մեջը արդեն եռացրած ջուր ենք լցնում և աղ ենք ավելացնում, որպեսզի կաղամբը աղը քաշի իր մեջ

Հարկավոր է կաղամբը շոգեխաշել այս աղաջրում, այն բերանով դեպի ներքև դնում ենք կաթսայի մեջ, փակում կափարիչը և 2 րոպե մոտ եռացնում այս դիրքում, հետո բացում ենք կափարիչը և շրջում մեկ անգամ կաղամբը, որպեսզի այն նաև տերևների կողմից խաշվի մի փոքր և տերևները թուլանան, որոնք հեշտ կլինի արդեն հանել

Մոտ 2 րոպե անց արդեն կաղամբը շրջում ենք գլուխը դեպի վերև, անջատում ենք կրակը և զգուշությամբ յուրաքանչյուր տերևը հանում ենք

Վերջի ամենափոքր կտորները կդնենք հետո տոլմայի տակ՝ կաթսայի հատակին

Արդեն բոլոր բաղադրիչները կարծես թե պատրաստ են, սկսենք հավաքել մեր տոլման

Կաթսայի տակ մի քանի կաղամբի տերև ենք դնում և սկսում ենք փաթաթել

Վերցնում ենք կաղամբի մեկ տերևը, եթե այն նորմալ չափսի է, ուրեմն կարիք չկա կիսելու, թեպետ ես սիրում եմ խոշոր տոլմաներ, սա նորմալ է, հարկավոր է յուրաքանչյուր տերևի կոշտ վերնամասը պարտադիր կտրել և այդ կողմը դեպի ներքև դնել տախտակի վրա, մեկ գդալ միս վերցնել և փորձել ինձ նման փաթաթել, ընթացքում մատներով միսը ներս հրելով

Աջ և ձախ կողմերից ենք սկզբում ծալում, որպեսզի կողքերից դուրս չգա միսը, հետո ոլորում

Այս դեպքում էլ ցույց կտամ մեծ տերևի հետ ինչպես պետք է վարվել, չենք մոռանում կոթը հեռացնելու մասին, ապա մեջտեղից բաժանում ենք երկու մասի, դնում միսը և այսպես փաթաթում

Այսպես ողջ զանգվածը փաթաթեցինք, այժմ դափնու տերև ենք դնում տոլմաների վրա, շերտերի արանքներում կարագ կամ տոմատ չենք դնում, ինչպես նաև մսի մեջ, քանի-որ առատորեն պետք է ավելացնենք այս սոխառածը

Մեկ գլուխ մեծ սոխը մանր կտրատում ենք, ձիթայուղով տապակում ենք, վրան առատորեն լցնում տոմատի մածուկ, աղ սև կծու պղպեղ

Կաղամբով Տոլմա․ Անմահական Համեղ հայկական տոլմայի տարբերակ

Տոլմայի պատրաստման որոշ տարբերակներում այս սողառածի մեջ նաև տապակում են մսի խճողակը, նոր փաթաթում տոլման, ես այդպես ոչ մի անգամ չեմ փորձել, անկեղծ ասած, բայց եթե դուք նման կերպ եք պատրաստում և իրոք այդպես համեղ է, գրեք մեզ, մի անգամ էլ այդպես կփորձենք

Տոլմայի ճշգրիտ ծագումը հայտնի չէ, բայց ըստ վիքիպեդիայի թուրքերն ու հույները վերագրում են տոլմայի ծագումը իրենց, նշվում է նաև, որ տոլման կամ Դոլման բնորոշ է այն բոլոր պետությունների խոհանոցներին, որոնք իրենց վրա զգացել են Թուրքիայի ազդեցությունը

Լավ տապակվելուց հետո վերցնում ենք և լցնում արդեն փաթաթված տոլմաների վրա, ջուր ենք լցնում 1 բաժակ, վրան ափսե շրջում, փակում կափարիչը և դնում գազօջախի վրա միջին կրակին

Այսպես 30 րոպե մոտ պետք է եփվի, 30 րոպե անց, կհանենք ափսեն վրայից, կհամտեսենք հասկանալու համար եփվել է կաղամբը ամբողջությամբ թե ոչ

Եթե եփվել է անջատում ենք կրակը և մատուցում

Այսպիսին էր մեր տոլմա պատրաստելու տարբերակը, իհարկե որոշ դեպքերում հնարավոր է մի փոքր այլ կերպ պատրաստենք, դուք էլ ձեր պատրաստման տարբերակը թողեք հաղորդագրությունների բաժնում, ինձ դա շատ հետաքրքիր է

Կաղամբով Տոլմա Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ

Խնդրում ենք Գնահատեք