Մայրիկիս նոթատետրից բերված բաղադրատոմսով Կաղամբով տոլմայի այս տարբերակով կաղամբը փափուկ է ստացվում, իսկ միջուկը՝ հյութալի:
Բուրավետ և քնքուշ, հյութալի տոլման մեր բաղադրատոմսով ձեզ անպայման դուր կգա և հաճախ կպատրաստեք։

Կաղամբով տոլմա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 1 գլուխ
_Աղացած միս 800 գր
_Բրինձ 200 գր
_Սոխ 6 հատ
_Գազար 1 հատ
_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
_Դափնու տերև՝ ըստ ճաշակի
_Ջուր


Կաղամբով տոլմա. Պատրաստման եղանակը
_Կաղամբը փափկացնել եռման ջրով, հեռացնելով փափուկ թերթիկները։ Որպեսզի գործընթացը ավելի արագ ընթանա, նախքան եռալը, կտրեք միջուկը և թերթերն իրենք իրենց կընկնեն։
_Բրինձը կիսաեփ անել և թողնել սառչի։
_Կտրել սոխը խորանարդներով, քերել գազարը խոշոր քերիչով և տապակել բանջարեղենը մինչև փափկի:
_Բրինձը խառնել աղացած մսի, բանջարեղենի, աղի, պղպեղի, համեմունքների հետ։
_Յուրաքանչյուր կաղամբաթերթից կտրել կոշտ մասը և փաթաթել՝ մի փոքր աղացած միս դնելով, եզրերը ամրացնելով:
_Դասավորել կաթսայի մեջ, ավելացնել տոմատի մածուկը, լցնել մի քիչ ջուր, աղ՝ ըստ ճաշակի և հասցնել եռման աստիճանի։
_Կրակը թուլացնել և եփել 20 րոպե, պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ավելացնելով դափնու տերևը, կանաչիները, պղպեղը։

Շատ համեղ է, հիանալի կերպով համադրվում է տարբեր կողմնակի ուտեստների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կաղամբով տոլմա







