Կաղամբով փխրուն կարկանդակներ

Կաղամբով փխրուն կարկանդակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կաղամբով փխրուն կարկանդակներ. Անդավաճան ուտեստ, որը սիրում ենք փոքրուց:
Խրթխրթան կաղամբով կարկանդակները շատ համեղ են, կարմրավուն, քնքուշ:

Դրանք կարելի է պատրաստել բացարձակապես ցանկացած միջուկով, այս բաղադրատոմսն իրոք ունիվերսալ է: Դրանք ուտվում են մի ակնթարթում, քանի որ շատ համեղ է ստացվում: Նման կարկանդակների կեղևը գեղեցիկ կարմրավուն և փխրուն է, իսկ միջուկը մնում է փափուկ:

 

Կաղամբով փխրուն կարկանդակներ

Կաղամբով փխրուն կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ալյուր 450-500 գ
  • Կաթ 100 մլ
  • Ջուր 100 մլ
  • Բուսական յուղ 80 մլ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Շաքար 1 թեյի գդալ
  • Թարմ խմորիչ 10 գ
  • Շոգեխաշած կաղամբ 500 գ
  • Բուսական յուղ` տապակելու համար

Կաղամբով փխրուն կարկանդակներ

Կաղամբով փխրուն կարկանդակներ.Պատրաստման եղանակը

  1. Կաթը լցնել ամանի մեջ, այնուհետև ջուրը լցնել շաքարավազ և աղ, հունցել խմորիչը: Ավելացնել ալյուրի մի մասը, խառնել մինչև միատարր վիճակի:
  2. Դրանից հետո լցնել բուսական յուղ, ապա ավելացնել մնացած ալյուրը: Հունցել խմոր, որը պետք է ստացվի առաձգական:
  3. Խմորը տեղափոխել ամանի մեջ, ծածկել սննդի թաղանթով կամ սրբիչով և տաք տեղում թողնել 1-1,5 ժամ:
  4. Ձեռքերով հունցել հասունացած խմորը, բաժանել կտորների, դրանցից պատրաստել գնդիկներ:
  5. Գնդիկներից բլիթներ անել, մեջտեղում դնել շոգեխաշած կաղամբի միջուկը, իսկ եզրերը սեղմում՝ կազմելով կարկանդակը:
  6. 15 րոպե թողեք նորից հասնելու համար, վրան սրբիչով ծածկել: Դրանից հետո կարկանդակները տապակել թավայի մեջ տաք յուղով, միջին ջերմության վրա, յուրաքանչյուր կողմում 3-4 րոպե:
  7. Պատրաստի կարկանդակները դնել թղթե սրբիչի վրա, որպեսզի ավելորդ յուղը քաշեն: Մատուցել դեռ տաք վիճակում, զարդարել ըստ ճաշակի:

Կաղամբով փխրուն կարկանդակներ

Կաղամբով փխրուն կարկանդակները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Փքուն ԱԼԱԴԻ Կեֆիրով․7 Գաղտնիք Իդեալական ԱԼԱԴԻՆԵՐ թխելու համար

Խնդրում ենք Գնահատեք