Կաղամբով և դդմիկով կոտլետներ. Դուք չեք կարող տարբերել մսով կոտլետներից

Կաղամբով և դդմիկով կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կաղամբով և դդմիկով կոտլետներ. Դուք չեք կարող տարբերել մսով կոտլետներից:

Բանջարեղենով կոտլետները հաճախ չեն տարբերվում մսի կոտլետներից: Հատկապես, եթե դուք օգտագործեք իմ բաղադրատոմսը:

Այստեղ ամեն ինչ արվում է պարզ և արագ, և դուք ստանում եք ախորժելի և հագեցնող ճաշ կամ ընթրիք:

Կաղամբով և դդմիկով կոտլետներ

Կաղամբով և դդմիկով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

-Կաղամբ 1 հատ

-Դդմիկ 1 հատ

-Ձու 1 հատ

-Բոքոն 4 շերտ

-Պաքսիմատ

-Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

-Կանաչիներ, բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Տապակած կաղամբ

Դդմիկը խոզոպուխտով

Կաղամբով և դդմիկով կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Վերցնել մեծ դդմիկ, և կաղամբ` հյութալի տերևներով:

_Կաղամբը մանր և բարակ կտրատել, եփել բուսական յուղի մեջ մինչև փափկելը: Աղ ու պղպեղ անել:

_Մաքրել դդմիկը և քերել խոշոր քերիչով:

_Կաղամբին ավելացնել դդմիկը և խառնել:

_Կտրել սոխը կտորներով և ավելացնել կաղամբին:

_Վերցնել սխտորը, մանր կտրատել, ավելացնել կաղամբին:

_Տեղափոխել բանջարեղենն ամանի մեջ, որպեսզի լինի մի տեղ, որտեղ հյութը կհավաքվի:

_Այդ հյութի մեջ մի կտոր բոքոն դնել. թողնել թրջվի:

_Փափկեցված բոքոնը կարելի է մանրացնել բլենդերով և խառնել սառեցված կաղամբի հետ:

_Ավելացնել ձու, պղպեղ և համեմունքները լավ խառնել:

Հուշում. Եթե զանգվածը ջրիկ է ստացվում, կարող եք ավելացնել ալյուր կամ սպիտակաձավար:

_Ձևավորել կոտլետներ և թաթախել պաքսիմատի մեջ:

_Ավելի հեշտ ձևավորելու համար՝ ձեռքերին բուսական յուղ քսել:

_Տապակել բուսական յուղով՝ երկու կողմից:

Կաղամբով և դդմիկով կոտլետներ

Կարելի է մատուցել կարտոֆիլի պյուրեով, խաշած բրնձով, կամ պատրաստել տարբեր սոուսներ: Որպես համային հավելում կարող եք ավելացնել սունկ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ

Խնդրում ենք Գնահատեք