Կանաչիներով բլիթներ. Թեթև ուտեստ

Կանաչիներով բլիթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մենք ձեզ առաջարկում ենք արագ պատրաստվող սխտորով Կանաչիներով բլիթներ: Դրանք կծու և բուրավետ են, սամիթը կարելի է փոխարինել մաղադանոսով կամ համեմով, ավելացնել տապակած սոխ և գազար:

Շատ հաճախ աներևակայելի համեղ ուտեստները պատրաստվում են ամենապարզ մթերքներից: Եվ եթե պատրաստելու համար էլ պահանջվում է ընդամենը քառորդ ժամ, ապա դա, կարծես, հրաշք է:

Կանաչիներով բլիթներ

Կանաչիներով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ցորենի ալյուր 300 գ

_Կեֆիր 120 մլ

_Ձու 2 հատ

_Սխտոր 5-6 պճեղ

_Սամիթ 1 փունջ

_Աղ 1 թեյի գդալ

_Սոդա 0,5 թեյի գդալ

Կանաչիներով բլիթներ

Կանաչիներով բլիթներ. Պատրաստման եղանակը

_Կտրատել կանաչիներն ու սխտորը, խառնել ձվի, կեֆիրի, աղի և սոդայի հետ, հարել:

_Զանգվածին աստիճանաբար ավելացնել ալյուրը և խմորը հունցել:

_0,5 սմ հաստությամբ խմորը գրտնակել, բաժակի կամ խմորի ձևի օգնությամբ կտրել շրջանակներ:

_Բլիթները մի քանի րոպե տապակել երկու կողմերից `արևածաղկի ձեթով:

Կանաչիներով բլիթներ

Սխտորով բլիթներն ավելի համեղ կլինեն թթվասերի, կամ պանրի սոուսով: Սրանք լավ տարբերակ կլինեն հացի փոխարեն անուշաբույր բորշչի հետ մատուցելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք