Այս կանաչիներով հացիկները շատ եթերային են և փափուկ:
Այս համեղ բլիթները կարելի է մատուցել ճաշի և ընթրիքի համար, թեև նախաճաշին թեյի հետ նույնպես շատ համեղ է:

Կանաչիներով հացիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տաք ջուր 220 գր
_Չոր խմորիչ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 1 թեյի գդալ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Թթվասեր կամ մածուն 2 ճաշի գդալ
_Բուսական յուղ 1 ճաշի գդալ
_Ալյուր 3 բաժակ
_Կանաչի, կանաչ սոխ և պանիր՝ ըստ ճաշակի
_Կարագ՝ քսելու համար
_Դեղնուց և մեկ գդալ թթվասեր՝ քսելու համար


Կանաչիներով հացիկներՊատրաստման եղանակը
_Վերցնել 200 գ ծավալով բաժակ։
_Տաք ջրի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը և հարել։
_Լցնել մածունը կամ թթվասերը, խառնել և մաս-մաս լցնել մաղած ալյուրը։
_Խմորը հունցել՝ աստիճանաբար ավելացնելով ամբողջ ալյուրը։
_Տարան յուղել բուսայուղով և խմորը դնել, ծածկել խմորը և 1 ժամ տաք տեղում թողնել։
_Խմորը բաժանել 3 մասի, գնդիկներ անել և ծածկել 10 րոպե։
_Գնդիկները գրտնակել շերտով, ցանել քերած պանիրը, մանր կտրատած կանաչ սոխը և կանաչիները, գլանաձև փաթաթել, եզրերը սեղմել և դարձնել խխունջ, կամ կարելի է պարզապես գնդաձև անել և տափակեցնել ու քսել կարագ։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և բլիթները զգուշորեն դնել տապակին, թեթևակի սեղմել, ծածկել և թողնել 15 րոպե։
_Թթվասերով հարած ձուն քսել խմորի վրա և թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 20 — 25 րոպե։
_Տաք հացիկներին կարագ քսել և թողնել, որ սառչի։

Այս հացիկները շատ փափուկ են և թխված՝ հավասարապես բարձրանալով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խաչապուրի թավայի մեջ 2 րոպեում







