Այսօր պատրաստում ենք կանաչ լոբով ուտեստ, որը անչափ օգտակար է, իսկ մեր պատրաստման տարբերակը շատ յուրահատուկ է և համեղ։
Содержание
Կանաչ լոբով ուտեստ անհրաժեշտ բաղադրիչները
- Կանաչ լոբի — 500 գր․
- Քունջութ — 1 ճ․ գդ․
- Ձու — 2 հատ
- Հալվող պանիր
- Սխտոր — 1 ատամ
- Ձիթայուղ
- Կարագ
Կանաչ լոբու պատրաստման նոր տարբերակ
- Կանաչ լոբին լվանալ, եզրերը հեռացնել և շեղակի մանրացնել ահա այսպիսի կտորների,
- Գազօջախի վրա եռացող ջրի մեջ լցնել լոբին, որպեսզի եռա, փակել կափարիչը և շատ կարճ ժամանակ՝ 1-2 րոպե եռալուց հետո վերցնել կրակից և ջրքամել,
- Այժմ թավայի մեջ ձիթայուղ շաղ տալ և ջրքամված լոբին մի քանի րոպե տապակել թավայի մեջ, վրան քունջութ և աղ շաղ տալուց հետո,
- Մինչ լոբին կտապակվի կտրատել սխտորը և լցնել ձվի վրա, աղ ավելացնել և հարել,
- Ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ կարագ դնել, վրան լցնել տապակված լոբին, վրան հարած ձուն, և քերած հալվող պանիրը,
- Ուղարկել ջեռոց մինչև պանիրը հալվի՝ մոտ 5-7 րոպե և վերջ։
Մատուցելիս հյուրերին խորհուրդ տալ այս և շատ այլ բաղադրատոմսեր գտնել մեր կայքում։
Բարի ախորժակ։










