Այս շոգեխաշած Կանտոնական ձուկը Չինաստանի Կանտոն նահանգի ամենատարածված ուտեստներից է։ Այն շատ արագ է եփվում, և մեթոդն ինքնին թույլ է տալիս պահպանել այն ամենը, ինչ բնությունը տվել է ձկներին։
Այս բաղադրատոմսի համար կարող եք ցանկացած ձուկ վերցնել՝ գետային կամ ծովային, օրինակ՝ իշխան կամ սիբաս:

Կանտոնական ձուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ամբողջական ձուկ 1 հատ 400-600 գ քաշով
_Կանաչ սոխի 2-3 հաստ ցողուններ
_Չինական բրնձի կամ սովորական չոր գինի
Սոուսի համար
_Թարմ կոճապղպեղի արմատ 1 սմ
_Կանաչ սոխ 2 ցողուն
_Սոյայի սոուս 3 ճաշի գդալ
_Գետնանուշի յուղ 2 ճաշի գդալ
_Մուգ քնջութի յուղ 2 ճաշի գդալ
_Աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Կանտոնական ձուկ. Պատրաստման եղանակը
_Մաքրել ձուկը, հանել խռիկները: Ձուկը լվանալ և չորացնել: Ձկան կողերին մի քանի զուգահեռ կտրվածքներ անել։
_Ձկան վրա բոլոր կողմերից քսել գինի, թողնել 5 րոպե։ Այնուհետև կանաչ սոխի ցողունները լցնել շոգեխաշման կաթսայի մեջ, վրան դնել ձուկը – դա անհրաժեշտ է, որպեսզի գոլորշին անցնի ձկան տակով և այն բոլոր կողմերից հավասարապես եփվի։
_Եփել 10-15 րոպե՝ կախված ձկան չափից։
_Մինչ ձուկը եփվում է, պատրաստել սոուսը։ Մաքրել կոճապղպեղը և կտրատել շատ բարակ շերտերով։
_Կանաչ սոխն անկյունագծով կտրատել 2 սմ երկարությամբ շերտերով։
_Եփած ձուկը զգուշորեն տեղափոխել նախապես տաքացրած ափսեի մեջ, համեմել աղով ու պղպեղով։
_Ցանել կոճապղպեղ և կանաչ սոխ։ Ափսեն դնել լվացարանի մեջ (հակառակ դեպքում ամեն ինչ տաք յուղի ցայտերով է պատվելու)։
_Փոքր կաթսայի մեջ տաքացնել գետնանուշի յուղը, մինչև այն սկսի ծուխ արձակել:
_Լցնել քնջութի յուղը, խառնել և տաք յուղը լցնել ձկան վրա։
_Ափսեն դնել սեղանին, ձկան վրա լցնել սոյայի սոուսը և անմիջապես մատուցել:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ձկան խորոված հատուկ ցանցով







