Համեղ ու կատարյալ կարկանդակներ. Նախ եփում ենք, հետո թխում

կատարյալ կարկանդակներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք պատրաստել համեղ ու կատարյալ կարկանդակներ: Կդադարեք կարկանդակ գնել խանութներից, երբ փորձեք այս բաղադրատոմսը:

Կարկանդակների նման բաղադրատոմսն օգնում է պատրաստել հենց կատարյալ, փափուկ և նուրբ խմոր: Ամբողջ գաղտնիքն այն է, որ նախ դրանք կեփենք, իսկ հետո թխենք ջեռոցում։

կատարյալ կարկանդակներ

Համեղ ու կատարյալ կարկանդակներ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ տաք կաթ 200 մլ

_ չոր խմորիչ 1 թեյի գդալ

_ շաքար 1 թեյի գդալ

_ մի պտղունց աղ

_ կարագ 40 գ

_ ալյուր 300 գ

_ ջուր 2 լ + սոդա 2 թեյի գդալ

կատարյալ կարկանդակներ կատարյալ կարկանդակներ

Համեղ ու կատարյալ կարկանդակներ. Պատրաստման եղանակը

_Միջուկը պատրաստեք ձեր ճաշակով, այս անգամ ընտրվել է եփած խտացրած կաթ։

_Տաք կաթի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը, թողնել 10 րոպե։

_Ավելացնել փափկած կարագ և հարել։

_Մաղած ալյուրը մաս-մաս ներմուծել և շատ փափուկ խմոր հունցել։

_Ծածկել այն և թողնել տաք տեղում, 40 րոպե։

_Խմորը հունցել, բաժանել 12 գնդիկի։

_Միջուկով կարկանդակներ ձևավորել, ծածկել և թողնում 30 րոպե։

_Ջուրը եռացնել, մեջը սոդա լցնել ու կարկանդակները բառացիորեն 30 վայրկյան դնել եռման ջրի մեջ, հանել, դնել յուղաթղթի վրա։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, այն յուղել և շարել կարկանդակները։

_Թխել 180 աստիճանով 20 րոպե, բայց քանի որ դրանք բոլորը տարբեր են, նայեք ըստ ձեր ջեռոցի։

_Տաք կարկանդակները յուղել կարագով և ծածկել սրբիչով։

կատարյալ կարկանդակներ կատարյալ կարկանդակներ

Սա յուրօրինակ բաղադրատոմս է ամենափափուկ, տարբեր միջուկներով կարկանդակների համար՝ նուրբ կեղևով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարկանդակներ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք