Կարկանդակների խմոր. Ունիվերսալ է տարբեր թխուկների համար

Կարկանդակների խմոր ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել Կարկանդակների խմոր, որտ ստացվում է թեթև և փափուկ:

Սրանով կարելի է թխել շատ բուրավետ, եթերային և համեղ թխվածքներ: Լավ համադրվում է տարբեր միջուկների հետ, երկար ժամանակ մնում է փափուկ և թարմ, չի փշրվում։

Կարկանդակների խմոր

Կարկանդակների խմոր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 1 կգ

_Շաքարավազ 125 գր

_Աղ 23 գր

_Ձու 4 հատ

_Տաք կաթ 400 գր

_Կենդանի խմորիչ 60 գ կամ չոր՝ 20 գր

_Փափկած կարագ 125 գր

Կարկանդակների խմոր

Կարկանդակների խմոր

Կարկանդակների խմոր. Պատրաստման եղանակը

_Այս խմորի հաջողության գաղտնիքը խառնուրդի մեջ է:

_Խմորը պետք է շատ լավ հունցել, ոչ թե ալյուրով պնդացնել։

_Լավ է, եթե ​​ունեք խմորի հարիչ, իսկ եթե ոչ՝ ձեռքերով հունցել առնվազն 10 րոպե, որպեսզի դառնա շատ փափուկ, չկպչող, հարթ և միատարր։

_Ալյուրը մաղել և խառնել չոր խմորիչի հետ։ Եթե ​​կենդանի խմորիչ է, ապա լուծել տաք կաթի մեջ՝ շաքարով և աղով։

_Կաթի մեջ մաս-մաս լցնել ալյուր, զանգվածը խառնել։

_Մեկ առ մեկ ավելացնել ձուն և ալյուրը, խառնել։

_Նաև մաս-մաս ավելացնել փափկած կարագը և հունցել այնքան, մինչև խմորը դառնա փափուկ, դադարի կպչել ձեռքերին և կարագը լավ մերվի խմորի մեջ։

_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1,5 ժամ։

_Հասոած խմորը թեթև հունցել և բաժանել գնդիկկների, ծածկել և թողնել 30 րոպե։

_Ցանկացած միջուկով կարկանդակներ կազմել, դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և ծածկել, թողնել 30 րոպե։

_Կարկանդակներին հարած ձու քսել։

_Այս խմորով կարկանդակները թխում են 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 15-ից 20 րոպե։

_Կարկանդակներին տաք վիճակում կարագ քսել, թողնել, որ սառչի։

Կարկանդակների խմոր

Փափուկ և եթերային կարկանդակները կարելի է պատրաստել որպես տոնական սեղանի մսով խորտիկ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարկանդակ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք