Կարկանդակների խմոր. Նոր ձևով այնքան համեղ է, որ հաճախ եմ պատրաստում

Կարկանդակների խմոր ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կարկանդակների խմոր առանց խմորիչի, բայց ստացվում են փարթամ ու փափուկ, շատ ախորժելի և հագեցնող։

Ես կարկանդակները պատրաստել եմ կարտոֆիլի միջուկով, բայց դուք կարող եք ընտրել այլ տարբերակներ։

Կարկանդակների խմոր

Կարկանդակների խմոր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մածուն 500 մլ

_Ալյուր 700 գր

_Ձու 1 հատ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Սոդա 1 թեյի գդալ

_Կարտոֆիլ 500 գր

_Կաթնաշոռ 400 գր

_Կարագ 40 գր

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ցանկության

Կարկանդակների խմոր

Կարկանդակների խմոր. Պատրաստման եղանակը

_Մածունը և մյուս բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում:

_Սոդան լցնել մածունի մեջ, խառնել, լցնել բուսայուղը, ավելացնել ձուն, շաքարավազն ու աղը, ամեն ինչ խառնել։

_Ալյուրը մաղել և լցնել զանգվածի մեջ, ստանալ հարթ և չկպչող խմոր:

_Խմորը ծածկել և թողնել 10-15 րոպե հանգստանա։

_Կարտոֆիլը եփել աղ արած ջրի մեջ, վերածել պյուրեի, ավելացնել կարագը և կանաչիները՝ ըստ ճաշակի։

_Երբ պյուրեն սառչի, լցնել կաթնաշոռը և զանգվածը խառնել, մինչև հարթ լինի։

_Միջուկով կարկանդակներ ձևավորել և յուրաքանչյուրը գրտնակով թեթև գրտնակել, որ տափակեն։

_Այդպես կարկանդակներն ավելի արագ կեփվեն։

_Տապակել բուսայուղի մեջ։

Կարկանդակների խմոր

Այս համեղ կարկանդակները մատուցեք թթվասերի կամ հալած կարագի հետ։ Կաթնաշոռը կարող եք փոխարինել սոխով տապակած սնկով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ընտիր պեռաշկի

Խնդրում ենք Գնահատեք