Կարկանդակներ Ջեռոցում ցանկացած համեղ միջուկով

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Կարկանդակներ Ջեռոցում ցանկացած համեղ միջուկով, շատ արագ թռնում են սեղանից։ Հարմար են թե հյուրասիրության համար և թե ընթրիքի։

Կարկանդակներ Ջեռոցում ցանկացած համեղ միջուկով

Բաղադրիչներ կարկանդակներ

Խմոր

  • 1 ձու
  • Մեկ բաժակ կաթ
  • Մեկ բաժակ ջուր
  • 3 թեյի գդալ շաքարավազ
  • Չոր խմորիչ — 11 գ․ մոտ 2 թ․ գդ․
  • 50 գրամ ձեթ
  • Մեկ թեյի գդալ աղ
  • Կես կիլոգրամ ալյուր

Եթե կարտոֆիլով միջուկ, ապա այս բաղադրիչներով

  • Կարտոֆիլ — 3-4 հատ
  • Սոխառած 1 գլուխ սոխով
  • Մեկ փունջ համեմ
  • Մեկ գդալ ծիթրոն
  • Աղ և պղպեղ

Կարտոֆիլի փոխարեն կարելի է ոսպ օգտագործել, կաղամբ, սունկ, դա արդեն ձեր ընտրությամբ։

Կարկանդակներ Ջեռոցում ցանկացած համեղ միջուկով

Կարկանդակներ Քայլ առ քայլ

  • Կարկանդակները թխելու ենք կաթով թթխմորով հասունացած այս խմորից, որի պատրաստման եղանակը ամենայն մանրամասնությամբ կա իմ ալիքում, հղումն էլ կգտնեք տեսանյութի տակ, երբ որ լայքը դնելուց հետո իջնեք մեկնաբանություն գրելու
  • Խմորն արդեն լավ հասունացել է
  • Ձեթոտ հարթակի վրա շրջենք ամբողջությամբ
  • Ալյուր չենք օգտագործելու
  • Ձեռքերին բացարձակ չկպնող խմոր է
  • Բաժանենք այն մոտավորապես այս չափսի գնդերի
  • Այսպիսի կարկանդակների համար ցանկացած համեղ միջուկ համապատասխան է
  • Յուրաքանչյուր գունդը պետք է մատներով բացենք, մեջն էլ լցոնենք մեր միջուկը
  • Ես այսօր ամենապարզ կարտոֆիլե միջուկ եմ պատրաստել, կարտոֆիլի փոխարեն կարելի է օգտագործել կաղամբ, ոսպ, հավի կրծքամիս, բրոկոլի, առատ սոխառածով և կծու պղպեղով տապակելուց, առատ կանաչի ավելացնելուց հետո շատ համեղ մի բան կստանաք
  • Որով էլ այսպես առատ կլցոնեք ձեր կարկանդակները
  • Շարենք դրանք ջեռոցի տապակի վրա
  • Ամեն դեպքում յուղաթուղթ ես միշտ օգտագործում եմ
  • Թխելու ենք 180 աստիճանում մոտ 20-25 րոպե

Կարկանդակներ Ջեռոցում ցանկացած համեղ միջուկով

  • Մեկ ձուն կամ միայն դեղնուցը հարենք և քսենք կարկանդակների վրա, որպեսզի լավ կարմրաթուշ կարկանդակներ ստացվեն
  • Եթե հանկարծ հայտնաբերեք, որ ձու այդ պահին չունեք սառնարանում կարելի է ձեթ կամ մուգ սև թեյ քսել երեսին
  • Հենց բոլոր կարկանդակները լավ կարմրեն արդեն կհանենք ջեռոցից
  • Կհիանանք
  • Կտեղափոխենք տախտակի վրա հենց այդպես էլ մատուցելու համար
  • Տաք-տաք շատ համեղ են, հնարավորության դեպքում հենց այդպես տաք էլ մատուցեք
  • Բայց սառելուց հետո էլ վատ չեն ուտվում, կարևորը խմորն ու միջուկը համեղ լինի

Դե ինչ բարի ախորժակ։

Կարկանդակներ Ջեռոցում կարտոֆիլի միջուկով տեսանյութ

 

Խնդրում ենք Գնահատեք